29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կա մեկ վիրավոր. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն։ Միասնական աղոթք բարձրացրեվեց առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։ […]

Կարևոր նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին. Պուտինը ուղերձ է հղել

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Կարևոր  նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին։ Կարևոր է, որ մեր երկրները հաջողությամբ փոխգործակցում են տարբեր ոլորտներում, համակարգում ջանքերը ԵԱՏՄ-ի, […]

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որին մասնակցեց 2 միլիոն 56 հազար 758 մարդ, որն ընտրողների ընդհանուր թվի 95.5 տոկոսն էր: Հանրաքվեի էր դրված հետեւյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հանրաքվեի մասնակիցների 99 […]

Եկել է ժամանակը պաշտպանելու այն թշնամիներից. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ Անկախության տոնի առթիվ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել: «31 տարի առաջ նվաճել ենք մեր երկրի անկախությունը։ Եկել է ժամանակը պաշտպանելու այն թշնամիներից։ Շնորհավոր Անկախության տոնը»,-ասված է երկրորդ նախագահի կարճ ուղերձում։  

Զինվորներն ուղիղ ասել են՝ մայկա տրուսիկի փոխարեն զենք բերեիք. Հրապարակ

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա եւ իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, […]

Ադրբեջանը պետություն է հռչակել ՀՀ տարածքում՝ «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա (Սևան)-Զանգեզուրյան թուրքական հանրապետության»

Թուրքիայի մի շարք պարբերականներ հայտնում են , որ սեպտեմբերի 7-ին Անկարայում բացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա (Սևան)-Զանգեզուրյան թուրքական հանրապետության» առաջին ներկայացուցչությունը։ Ավելին, ինքնահռչակ «հանրապետությունը» ունի նաև նախագահ և փոխնախագահ՝ Ռիզվան Թալիբովը և Մեհմեթ Ալի Արսլանը։ «Փոխնախագահը» բացման արարողության ժամանակ իր ելույթում նշել է․ «1918 թ․-ից մինչև մեր օրերը՝ 100 տարվա ընթացքում, օսմանյան տարածքում գերի ընկած […]

Նիկոլ Փաշինյանը գողեգող եկավ Եռաբլուր, երբ կարմիր և սև բերետավորներն արդեն մաքրել էին նրա ճանապարհի խոչընդոտներին` զոհվածների ծնողներին

Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի նախընթաց գիշերվանից արդեն լարված էր մթնոլորտը Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Զոհված զինծառայողների հայրերն ու մայրերը հավաքվել էին պանթեոնում ու հաստատակամորեն որոշել` թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարության կամ թիմի որևէ անդամ պղծի իրենց որդիների վերջին հանգրվանը։ Վաղ առավոտից` լուսադեմին, հարյուրավոր կարմիր և սև բերետավորներ իսկական որս […]

ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին  է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին, այդ մասին հայտնել են Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովից։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է լուրը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի