29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Վահե Ղազարյանը ասել է՝ ինչ եւ ինչպես պետք էր անել Եռաբլուրում. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ ուշագրավ գործընթաց է սկսվելու: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի աշխատասենյակում նույն օրը թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Մասնավորապես՝ ծնողներին նսեմացնելով բերման ենթարկելու համար Վահե Ղազարյանը բարկացել է ենթակաների վրա՝ ասելով, թե բիրտ ուժի կիրառման կարիք […]

Ես կյանքում խաղաղության պայմանագիր չեմ կնքել. Նիկոլ Փաշինյանը թիմակիցների մոտ բացել է փակագծերը. Ժողովուրդ

Սեպտեմբերի 14-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իր թիմակիցներին Եվրոպայից ու Ռուսաստանից եկող ազդակների, մտահոգությունների մասին է փոխանցել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ակաները քննարկել են, թե աշխարհի շատ երկրներ (հիմնականում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն) Հայաստանին հորդորում են, կոչ են անում, ինչ-որ տեղ անգամ՝ […]

Շտապ. թշնամին կրակ է բացել Կուսականի դիրքերի ուղղությամբ

Կուտականից հայտնում են, որ ժամը 09.25 դրությամբ կրակոցները դադարել են։ ՇՏԱՊ Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։ Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության […]

Հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել. Փաշինյան

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահող, Գերազանցություններ, Տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է վերադառնալ Գլխավոր Ասամբլեա, թեև կցանկանայի այստեղ լինել ավելի դրական ուղերձով, հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց […]

Մենք շարունակում ենք նախապատրաստվել և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք. Էրդողանը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպում

Radar.am. Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան այցի մասին հարցին։ Նրա խոսքով՝ Փելոսին Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդելու ոչ մի լծակ չունի. «Վստահ եմ՝ նրա այցը շատ տեղերում անհանգստություն է առաջացրել։ Ավելորդ ուռճացնել պետք չէ։ Մենք շարունակում ենք նախապատրաստվել և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ Էրդողանը նաև […]

Իրանի ԶՈւ ԳՇ պետը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

Armenia Sputnik. «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժի փոփոխություններ տարածաշրջանի սահմաններում, և երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով և երկխոսության ճանապարհով»,- ասել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին՝ ԻԻՀ բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի զինվորական շքերթի ժամանակ իր ելույթում: «Մենք […]

Իշխանական պատգամավորները «իտոգի» են եկել Եռաբլուրում զոհերի ծնողների նկատմամբ ուժի կիրառման հետ կապված. Հրապարակ

4-օրյա պատերազմի զոհերի ծնողներին ոստիկանական բիրտ ուժով հեռացնելուց եւ Եռաբլուրում ծաղիկներ դնելուց հետո ՔՊ-ական պատգամավորները գնացել են Ազգային ժողով, որտեղ խմբակցության նիստ է տեղի ունեցել։ Թվում էր՝ գոնե պատգամավոր կանայք փակ հանդիպման ժամանակ պետք է դատապարտեին ոստիկանների գործողությունները, որոնք զոհվածների մայրերին գետնին քարշ տալով հեռացնում էին, սակայն խմբակցությունում չի եղել գեթ մեկը, որ ափսոսանք հայտներ։ […]

Տնտեսությունը հայտնվել է պարտքային ծուղակում. 168 Ժամ

Վարկերը, որքան էլ թանկ փողեր լինեն, լրացուցիչ «թթվածին» են մատակարարում տնտեսությանը։ Սակայն վերջին շրջանում մեր տնտեսությունը կորցրել է նաև վարկունակությունը։ Բանկերում մեծ գումարներ են կուտակվել, բայց տնտեսությունը չի կարողանում դրանք կլանել։ Զարմանում ես, որ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը չի դադարում կրկնել, թե ադրբեջանական ագրեսիայի պատճառներից մեկն էլ Հայաստանի տնտեսության առաջընթացն է։ Ի՞նչ առաջընթացի մասին կարող […]

Թույլ չեն տալիս դիահերձարան մտնել. Հրապարակ

Ադրբեջանն օրեր առաջ հայտարարեց, թե պատրաստ է հայկական կողմին փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը սանձազերծված պատերազմի ժամանակ նահատակված հայ զինծառայողներից 51-ի մարմինը թշնամին արդեն փոխանցել է հայկական կողմին՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի տարածքում՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17.00-18.00-ի սահմաններում։ Մենք կապվեցինք Մարտունու դիահերձարանի աշխատակիցների հետ, մեզ հետ զրույցում աշխատակիցն ասաց. «Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի