29 Հունվարի, Կիրակի, 2023
KFC

Ծառայողական մեքենաներն ու ներկայացուցչական ծախսերը կրճատելու խոստումներով իշխանության եկածները կազմաքանդում են կրթական համակարգը. Փաստ

310784754_606607474496365_7925039922728531591_n-960x540

Սեպտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մտադիր են «գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ»: Եվ ահա, երեկ առավոտյան մենք տեղեկություններ էինք ստանում, որ բավականին լուրջ բունտ է հասունանում մի քանի բուհերում, մասնավորաբար Բրյուսովի անվան պետական համալսարանում և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, գաղտնի նախագիծ է շրջանառում, որով ցանկանում են բուհերի միավորման անվան տակ, որպես առանձին միավոր, փաստացի փակել այս կրթօջախները, ինչի մասին հայտարարեց նաև ԲՊՀ ռեկտորը:

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ իրենց դժգոհությունը հայտնելով մոտ 87ամյա ավանդույթներ ունեցող բուհը փակելու դեմ, ինչպես նաև կազմակերպեցին օնլայն ստորագրահավաք: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «փակվող» բուհերում առաջիկա օրերին սպասվում են բողոքի զանգվածային ակցիաներ: Երեկ ոլորտի փորձագետները նշում էին, որ փաստորեն ծառայողական մեքենաներն ու ներկայացուցչական ծախսերը կրճատելու խոստումներով իշխանության եկածները օպտիմալացնում են կրթական համակարգը՝ ընդ որում, որևէ հիմնավորում չներկայացնելով, թե բուհերի միավորումով կրթության որակի տեսակետից ինչ արդյունք են ակնկալում:

Ըստ մասնագետների, կառավարությունում հերթական արհեստական, չհիմնավորված անհեթեթությունն են մոգոնել, որը լուրջ խնդիրներ է առաջ բերելու: Ավելին, երկարամյա դասախոսներից մեկը թերթիհետ զրույցում կառավարության այս որոշումը գնահատեց «անթերի հիմարություն»: Շատ մասնագետներ վստահ են, որ այս իշխանություններն այսպիսով ամբողջովին կազմաքանդելու են կրթական համակարգը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ