22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանը անցնում է կոնկրետ գործողության

Երեկ` հոկտեմբերի 10-ին իրանական «Icana» լրատվականում էր հրապարակվել ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հարցազրույցը, որում նախարարն անդրադարձել էր Կապանում վերջերս բացված ԻԻՀ հյուպատոսությանը:

Մասնավորապես, նախարարն ասել է, որ հյուպատոսության բացումը Կապանում կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը: Բացման նպատակն է հայ-իրանական հարաբերություններին նոր իմպուլս հաղորդելը: «Այս քայլը, որը կնպաստի Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, ձեռնարկվել է երկու երկրների կողմից` հատկապես նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել տնտեսական ոլորտում համագործակցությունը»,- հայտնել է նա` ավելացնելով. «Մենք կդառնանք ականատեսը Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»:

Այս առիթով մեկնաբանությամբ հանդես է եկել նաև ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հոկտեմբերի 10-ին տեղի ունեացած մամուլի ասուլիսի ժամանակ: Վերջինս ասել է, որ հյուպատոսության պաշտոնական գործունեությունը սկսված է, և սա շատ հստակ դիվանագիտական քայլ է` հիմնված երկու երկրների միջև համաձայության և ընդհանուր շահերի վրա:

Նաև, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, մասնավորպաես վերջերս սահմանների շուրջ ծավալվող իրադարձություններին` խոսնակը շեշտել է, որ Իրանը կողմ է խնդրի դիվանագիտական կարգավորմանը: Ինչպես նաև խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և միջազգային սահմանները պետք է հարգվեն, և ոչ մի փոփոխություն, որը կհակասի Իրանի շահերին, չի կարող տեղի ունենալ: Այսպիսով, Իրանի Իսլամական Հանրապետության հստակ և պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կապանում ԻԻՀ նորանշանակ հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը ՀՀ դե-ֆակտո ԱԳ նախարարին էր հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Հյուպատոսության Կապանում գտնվելը ևս մեկ անգամ ընդգծում է Իրանի համար Սյունիքի և հայ-իրանական դարավոր սահմանի ռազմավարական կարևորության փաստը, իսկ ավելի կոնկրետ` այս երկուսի անձեռնմխելիության պարտադիր լինելը: Իսկ այս թեմայով իրանական կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով նույնիսկ հոգևոր առաջնորդի մակարդակով:

Աղբյուրը՝ Հայկական Ալիք

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ