23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզը

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էր Պրահայում, հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաալիքներին։ «Հայկական ալիքը» ներկայացնում է թշնամական պետության ղեկավարի հնչեցրած թեզերը ստորև՝ համապատասխան մեկնաբանությամբ։

«Ամեն դեպքում խաղաղության գործընթացին արդեն իմպուլս է տրվել»։ Ավելի հասկանալի լեզվով թարգմանելու դեպքում, սա նշանակում է, որ մեկնարկել է կապիտուլյացիայի 2րդ փուլը: Անհասկանալի է, թե ինչու՞մ է կոնկրետ դրսևորվում խաղաղության գործընթացի մեկնարկը, երբ հայ-ադրբեջանական սահմանը պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ՝ ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմ, գնդակոծվում է թշնամու կողմից, երբ հայ գերիները դաժանաբար խոշտանգվում ու գնդակահարվում են թշնամու կողմից, իսկ Ադրբեջանի զորքերը օրեցօր մխրճվում են ՀՀ սուվերեն, միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ, օկուպացված տարածքներում ջնջվում է հայկական մշակութային հետքը, ավերվում են մշակութային հուշարձանները։ Հնարավո՞ր է արդյոք խաղաղության հասնել թշնամու հետ, որի պլանների մեջ Հայաստանի և հայ ժողովրդի գոյությունը առհասարակ չի մտնում և որի խաղաղության լեզուն փամփուշտներն են։

«Հայկական զինված խմբավորումները մինչև օրս դուրս չեն բերվել մեր հողերից։։ ․․․Հույս ունեմ, որ սրան վերջ կդրվի, քանի որ ամբողջ միջազգային հանրությունը բացահայտ գիտակցում է, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է։»։ Սա ապացուցում է, որ Արցախի տարածքում բացառվում է հայության գոյությունը, քանի որ «հայկական զինված խմբավորումները»՝ այսինքն արցախահայության գոյության հիմա արդեն միակ իրական երաշխիք համարվող Պաշտպանության բանակը լուծարելու դեպքում Արցախն ամբողջությամբ կմնա անպաշտպան և կհայաթափվի՝ այլևս որևէ խոչընդոտ չթողնելով վերջնական գրավման համար։  Իսկ դե-ֆակտո իշխանությունները օգնում են Ադբեջանին իրականացնել իր նպատակները։ Հիշեցնենք, որ սեպտեմբերից սկսած՝ ԼՂ-ում չկայն այլևս ո՛չ ժամկետային զինծառայողներ, ո՛չ պայմանագրայիններ։

«Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք մտադիր չենք քննարկել նրանց ճակատագիրը և ապագան այս կամ այն երկրի հետ՝ այդ թվում նաև Հայաստանի։ Դա մեր ներքին գործն է, հայերը կունենան նույն իրավունքները․ որ ունեն Ադրբեջանի քաղաքացիները։ Ամեն դեպքում նրանք կարող են վստահ լինել, որ նրան կյանքը՝ ինտեգրված ադրբեջանական հասարակության մեջ, լինելու է ներկա կյանքից զգալիորեն ավելի լավը»։ Մինչ դե-ֆակտո իշխանությունները բանակցություններում նշաձողը իջեցնելով և Արցախի կարգավիճակի քննարկումը բացառելով ՝ սակարկում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ձևականորեն խոսում «Ղարաբաղում ապրող հայերի» իրավունքների մասին, Ալիևը բացեիբաց հայտարարում է, որ չի պատրաստվում քննարկել արցախահայության ճակատագիրը։ Եթե անգամ դա է անընդունելի Ադրբեջանի համար, հարց է առաջանում՝ որքա՞ն են պատրաստվում իջեցնել նշաձողը դե-ֆակտո իշխանությունները։

«Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է արդեն ստորագրվել։ Ըստ էության,  ո՛չ հայկական կողմը, ո՛չ Եվրամիությունը մեր կողմից հայտարարված հինգ սկզբունքների հետ կապված որևէ խնդիր չունեն»։ Նշենք, որ «Հայաստանի համար ընդունելի» հինգ սկղբունքներից առաջինը ենթադրում է «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում»։ Հիշեցնենք նաև, որ ներկայումս Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը Ադրբեջանի՝ 2021թ․-ի մայիսին և 2022թ․-ի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Հարց է առաջացում, թե ո՞ր սահմաններով է ճանաչվելու Հայաստանի  տարածքային ամբողջականություն։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկության՝ Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում Ն․ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պահանջել է ընդունել ադրբեջանական բանակի տեղակայման վայրերը՝ որպես փաստ և այդկերպ իրականացնել սահմանագծում։ Բացի այդ՝ հինգ սկզբունքների հիման վրա պայմանագրի կնքումը կնշանակի Արցախի` որպես Ադրբեջանի մաս ճանաչում և հետագայում Արցախյան հիմնախնդրի գոյության վերաբերյալ բարձրաձայնելու ցանկացած հնարավորության սպառում։

«Իհարկե, հաղորդակցությունների բացումը դա այն չէ, ինչը պետք է մտնի հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ, դա, ըստ էության, արդեն պետք է արված լիներ, քանի որ դա Հայասատնի պատավորությունն է, որը նա ատանձնել է 2020 թ․–ի նոյեմբերի 10-ին, որը նա չի կատարել։ Եվ, ցավոք, այսօր, երբ ես դիմեցի Հայաստանի վարչապետին, որ վերջապես մեզ երթուղի տան ավտոմոբիլային ճանապարհի համար, կրկին պատասխան չստացա։․․․ Անհասկանալի է մեզ դեպի Նախիջևան կամավոր կերպով ավտոճանապարհ տրամադրել չցանկանալը։ Ես վստահ եմ,որ մենք դրան էլ կհասնենք, ցանկալի է ավելի արագ, քան ուշ»։ Ըստ էության, շեշտելով «կամավոր կերպով չտալու» և իրենց «դրան արագ հասնելու» մասին՝ Ալիևն  սպառնում է, որ այն կամավոր չտրամադրելու դեպքում, կտրամադրվի նոր պատերազմների միջոցով՝ արդարացնելով դրանք «պայմանավորվածության խախտմամբ»։

Հայկական Ալիք 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ