29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը պատասխանել է Մակրոնին, Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, Վլադիմիր Պուտինն այն անվանել է անընդունելի՝ հավելելով, որ ՌԴ-ը մշտապես ձգտել է կարգավորել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ, փոխանցում է РИА Новости-ն:

Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում:

«Ես սիրով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ և, ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում», – ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովում։ 
 
Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաքում՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ:
 
Հիշեցնենք՝ Աստանայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Երկրների ղեկավարները նախ կշփվեն նեղ կազմով, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները:
 
Նիստի օրակարգում են հումանիտար համագործակցության, անվտանգության ապահովման և այլ հարցեր
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ