28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գլխավոր դատախազը 3 պատգամավորի կալանավորման միջնորդություն կներկայացնի. Ժողովուրդ

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:

Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել:

Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»:
Նկատենք, որ Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի մեջ կարեւոր նրբերանգ կա՝ «այս պահին»: Սա նշանակում է, որ ամեն րոպե միջնորդությունը կարող է դրվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին:

Բանն այն է, որ ՔԴՕ 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է. «Վերադաս դատախազը հսկող դատախազի առաջարկությամբ դիմում է իրավասու մարմիններ՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով»:

Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդությամբ նրանց գործերով վերահսկող դատախազը կարող է մտնել Աննա Վարդապետյանի աշխատասենյակ եւ գործընթաց սկսել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ