23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր խոչընդոտներ ներմուծողների համար: Դարձյալ գնաճի հնարավորություն. Ժողովուրդ

Թերթի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ՝ ՌԴ տրանսպորտի նախարարության որոշման մասին:

Մասնավորապես, լաստանավի տարածքում տրանսպորտային միջոցների մեծ ծանրաբեռնվածության պատճառով եւ անցումները «Կովկաս» նավահանգստում Ղրիմի Հանրապետության ուղղությամբ վերացնելու նպատակով ստեղծվել է լաստանավի վրա բեռնման սպասման հերթ: Այդ որոշմամբ սահմանվելու է այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը թույլատրվում է: Այսպիսով, լինելու է Ղրիմի Հանրապետություն բեռնափոխադրումների առաջնահերթություն: Թույլատրվող բեռներն են լինելու փչացող ապրանքներ, երկրորդ տեղում՝ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներ, դեղագործական արտադրանք:

Ընդ որում՝ այն բեռները, որոնք չեն պատկանում նշված ցուցակներին, խորհուրդ է տրվում ուղարկել՝ օգտագործելով երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտ: Հրապարակվել է նաեւ փչացող ապրանքների ցանկը՝ խորը սառեցված եւ սառեցված մթերքներ, այլ փչացող ապրանքներ, արագ փչացող ապրանքներ՝ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք եւ թթու կաթ, սննդամթերք, միս եւ դրա վերամշակման արտադրանք եւ այլ սննդամթերք, որոնք պահանջում են փոխադրման ջերմաստիճանային ռեժիմ: Ի վերջո, ի՞նչ են ենթադրելու այս փոփոխությունները, ինչպես կանդրադառնան Հայաստանի, այստեղ վաճառվող ապրանքների գների վրա:

Երեկ «Ժողովուրդը» փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից։ Վերջինս լրագրողների հետ զրույցից հետո համաձայնել էր պատասխանել նաեւ թերթի առանձին հարցերին, սակայն երբ իմացավ, թե նրանք լրատվամիջոցն են ներկայացնում, որոշեց, թե չպետք է պատասխանի, քանի որ արդեն խոսել է: Այդ պահվածքից, ցավոք, ՀՀ ներմուծվող ապրանքների արգելքի խնդիրը չի լուծվում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ