27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կովկասի գերին: Ինչու էս խառը պահին Նիկոլը գնաց Իրան. Իրավունք

Սո­չիի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­ննե­րը դեռ հա­զիվ է­ին ներ­կա­յաց­վել, որ Հա­յաս­տա­նում սկսվեց գնա­հա­տա­կան­նե­րի ա­լի­քը: Գե­րիշ­խո­ղը տրտնջոց­ներն է­ին, այդ թվում, որ այդ հայ­տա­րա­րու­թյան մեջ ո­չինչ աս­ված չէր Ար­ցա­խի մա­սին, ռազ­մա­գե­րի­նե­րի եւ այլն:

ԻՆՉ ՀՈՒ­ՇԵՑ ՊՈՒ­ՏԻ­ՆԸ

Ռազ­մա­գե­րի­նե­րի մա­սով, ի­հար­կե, դժգո­հու­թյու­նը տե­ղին էր: Բայց ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խին, ա­պա չմո­ռա­նանք, որ նա­խորդ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում եւս այդ մա­սին գործ­նա­կա­նում ո­չինչ չկա: Ու մեծ հարց է, թե Հա­յաս­տա­նի (Նի­կո­լին նկա­տի չու­նենք) եւ Ար­ցա­խի հա­մար ո՞րն է ա­վե­լի լավ, Ղա­րա­բա­ղի մա­սին խո­սե՞լը, թե՝ չխո­սե­լը: Փոր­ձենք հաս­կա­նալ, ե­թե խոս­վեր, դա ի՞նչ տեսք կա­րող էր ու­նե­նալ: Ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է հույս ու­նե­նալ, որ նման փաս­տաթղ­թում բա­ցա­հայտ կա­րող է խոս­վել Ար­ցա­խի ան­կա­խու­թյան կամ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին. նման սպա­սե­լինքն առն­վազն ան­լուրջ կլի­ներ: Գու­մա­րած դրան, երբ հաշ­վի ենք առ­նում այն, որ Ա­լի­եւն ան­գամ Սո­չի­ում էր հայ­տար­ա­րում, թե Ղա­րա­բա­ղի հարց գո­յու­թյուն չու­նի, իսկ Նի­կո­լը մի կող­մից քա­նիցս հրա­պա­րա­կավ ա­սել է, թե Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին խո­սելն ա­նի­մաստ է, նա­եւ, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­ման­նե­րը պետք է գծվեն 1991թ. դրու­թյամբ, ու­րեմն ի՞նչ կա­րող էր աս­վել այդ փաս­տաթղ­թում Ար­ցա­խի մա­սին: Որ այն Ադր­բե­ջա­նի կազ­մո՞ւմ է, որ ան­գամ Հա­յաս­տա՞նը չի ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը:

Չնա­յած, թե­եւ նոր հռչա­կագ­րում Ար­ցա­խի ա­նունն ուղ­ղա­կի­ո­րեն չկա, սա­կայն փոր­ձենք հաս­կա­նալ՝ տո­ղա­տա­կե­րում էլ այդ­պե՞ս է: Բայց նախ ֆիք­սենք մեկ դրվագ, ո­րը հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած ա­սու­լի­սում ներ­կա­յաց­րեց Պու­տի­նը: «Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր դեռ չկա: Եվ այս­տեղ դեռ ժա­մա­նա­կավ­րեպ է խո­սել այդ փաս­տաթղ­թի հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րի մա­սին, քա­նի որ դա դեռ կոմպ­րո­միս­նե­րի ա­ռարկա է, ո­րոնք պետք է ձեռք բեր­վեն եր­կու կող­մից էլ: Կա ո­րո­շա­կի տպա­վո­րու­թյուն, որ ընդ­հա­նուր առ­մամբ ճա­նա­պար­հը գտնված է, եւ ե­թե ու­շա­դիր կար­դաք այ­սօր­վա հայ­տա­րա­րու­թյու­նը, ա­պա այն­տեղ կգտնեք ե­թե ոչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ա­պա առն­վազն ֆոն, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ձեռք կբեր­վեն»:

Կարճ ա­սած, որ փաս­տաթղ­թի է­ու­թյու­նը հաս­կա­նա­լու հա­մար պետք է ոչ մի­այն դրա տեքս­տին նա­յել, այլ որ մի­գու­ցե ա­վե­լի է­ա­կան է, տո­ղա­տա­կե­րին:

ԻՆՉ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԵ­ՑԻՆ ՍՈ­ՉԻ­ՈՒՄ

Այս­պի­սով, ո՞րն է Սո­չի­ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան հիմ­նա­կան ի­մաս­տը: Նախ, սրա­նով վե­րա­հաս­տա­տե­ցին նա­խորդ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ա­վե­լին, որ պար­տա­վոր­վում են «խստո­րեն պահ­պա­նել այս բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը» եւ դրանք ա­վատ­րա­կան տես­քի հասց­նե­լու եւ մյուս բո­լոր խնդիր­նե­րը լու­ծե­լու հա­մար պետք է «լրա­ցու­ցիչ ջան­քեր գոր­ծադ­րել»: Օ­րի­նակ, երբ Նի­կո­լը մինչ Սո­չի գնա­լը սե­փա­կան մեկ­նա­բա­նու­թյունն էր տա­լիս ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման եւ դրանց նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյան հար­ցե­րին, ա­պա հի­մա պետք է նո­րից նա­յի, թե այդ մա­սին ինչ է աս­ված նա­խորդ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րում եւ «լրա­ցու­ցիչ ջան­քեր գոր­ծադ­րի» այդ ուղ­ղու­թյամբ:

Հա­ջորդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը վե­րա­բե­րում է սահ­մա­նա­յին բա­խում­նե­րին, եւ այս առն­չու­թյամբ կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ն, ո­րը նա­խորդ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րում հստակ չէ: Այն է՝ «Զերծ մնալ ու­ժի կի­րա­ռու­մից կամ դրա կի­րառ­ման սպառ­նա­լի­քից, քննար­կել եւ լու­ծել բո­լոր խնդրա­հա­րույց հար­ցե­րը բա­ցա­ռա­պես ինք­նիշ­խա­նու­թյան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան փո­խա­դարձ ճա­նաչ­ման հի­ման վրա՝ հա­մա­ձայն ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան եւ Ալ­մա-Աթա­յի 1991թ. հռչա­կա­գրի»: Կարճ ա­սած, պետք է ի­րա­կա­նաց­նել սահ­մա­նա­զա­տում ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րի սահ­ման­նե­րով, ո­րի քար­տեզ­նե­րը, ինչ­պես եւս մեկ ան­գամ հի­շեց­րեց Պու­տի­նը, Մոսկ­վա­յում են:

Սրան էլ հա­ջոր­դում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» թե­ման, ո­րի հետ կապ­ված հա­տուկ ընդգծ­ված է «ակտիվ նա­խա­պատ­րաստ­ման կա­րեւ­ո­րու­թյու­նը»: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ կա «փո­խըն­դու­նե­լի լու­ծում­նե­րի ո­րոն­ման» անհ­րա­ժեշ­տու­թյուն, ո­րի հետ կապ­ված՝ «Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը դրան կցու­ցա­բե­րի հնա­րա­վոր բո­լոր օգ­նու­թյուն­նե­րը»: Իսկ մինչ այդ, կա նա­եւ «դրա­կան մթնո­լոր­տի ձեւա­վոր­ման» անհ­րա­ժեշ­տու­թյուն, ընդ­հուպ՝ «Ռու­սաս­տա­նի ա­ջակ­ցու­թյամբ հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, փոր­ձա­գի­տա­կան հա­մայնք­նե­րի եւ կրո­նա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի մի­ջեւ երկ­խո­սու­թյան», ա­պա նա­եւ՝ «Միջ­խորհր­դա­րա­նա­կան ե­ռա­կողմ շփում­նե­րի» մի­ջո­ցով: Այն, որ կա «փո­խըն­դու­նե­լի լու­ծում­նե­րի ո­րոն­ման» անհ­րա­ժեշ­տու­թյուն, դա նշա­նա­կում է հե­տե­ւյա­լը. մին­չեւ իսկ Ա­լի­եւն է ըն­դու­նել, որ այն­պես չէ, որ ինչ-որ 5 կետ են «դեմ տվել» Նի­կո­լին եւ պար­տադ­րում են դրանց հի­ման վրա այ­սօր-վա­ղը «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել, ին­չի մա­սին Ա­լի­ե­ւը հի­շեց­րեց նա­եւ Սո­չի­ում, եւ ո­րը, չմո­ռա­նանք, Վա­շինգ­տո­նի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» իմաստն է: Այ­սինքն, կան խնդիր­ներ, ո­րոնց լու­ծու­մը, հի­շեց­նենք, Պու­տի­նը տես­նում է երկ­կողմ կոմպ­րո­մի­սա­յին զի­ջում­նե­րի մի­ջո­ցով: Իսկ ե­թե ի­րա­տե­սո­րեն նա­յենք այս ա­մե­նին, ա­պա մի­ակ դրվա­գը, ո­րի շուրջ ի սկզբա­նե է ե­ղել ան­հա­մա­ձայ­նու­թյուն, դա Ար­ցախն է՝ դրա կար­գա­վի­ճա­կով հան­դերձ: Այս­պի­սով, մի­այն այն, որ Ա­լի­եւն ու Նի­կո­լը «ստո­րագ­րենք՝ վեր­ջաց­նենք» մո­տեց­ման փո­խա­րեն հի­մա թուղթ են ստո­րագ­րում, թե կա «փո­խըն­դու­նե­լի լու­ծում­նե­րի ո­րոն­ման» անհ­րա­ժեշ­տու­թյուն, ար­դեն իսկ խո­սում է այն մա­սին, որ թե­եւ նոր ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ բա­ցա­կա­յում է «Արցախ» տեր­մի­նը, սա­կայն ողջ է­ու­թյու­նը հենց Ար­ցա­խի մա­սին է: Կրկնենք, այն շեշ­տադր­մամբ, որ լու­ծե­լու խնդիր կա:

Ընդ ո­րում, ա­նուղ­ղա­կի­ո­րեն այս մա­սին է խո­սում նա­եւ հայ­տա­րա­րու­թյան ա­ռանց­քա­յին կե­տե­րից մե­կը, ըստ ո­րի՝ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախում­բը նախ ու­նե­ցել է «առանց­քա­յին ներդ­րում», բա­ցի այն, կա «տա­րա­ծաշր­ջա­նում ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­մանն ուղղ­ված նրա (զո­րախմ­բի- հեղ.) ջան­քե­րի պա­հանջ­վա­ծու­թյու­նը»: Այ­սինքն, ե­թե կա զո­րախմ­բի կա­րի­քը, ա­պա նշա­նա­կում է, որ Ա­լի­ե­ւի ա­սա­ծի պես՝ ար­ցա­խյան հարցն ա­մե­նե­ւին էլ լուծ­ված-վեր­ջա­ցած չէ: Թե­րեւս հենց սա էլ Պու­տի­նի ա­սած այն «ֆոնն է», ո­րը հու­շում է, որ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ձեռք կբեր­վեն»: Նկա­տի ու­նենք հե­տե­ւյա­լը:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵՆՔ Ա­ԼԻ­Ե­ՎԻՑ ԵՎ ՆԻ­ԿՈ­ԼԻՑ

Այս­պես, թե­եւ Նի­կոլն ա­ռա­ջար­կում էր ռու­սա­կան զո­րախմ­բի ներ­կա­յու­թյան հա­մար սահ­մա­նել մին­չեւ 20 տար­վա ժամ­կետ, եւ այդ հար­ցը, ինչ­պես Պու­տի­նը նշեց, քննարկ­վել է, սա­կայն խնդիրն այլ է: ՌԴ-ին պե՞տք է ժամ­կե­տի ֆիք­սում, երբ այս պա­հին ու­նեն  Ար­ցա­խում գտնվե­լու անժամկետ հիմ­քեր: Նախ, նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րում 5-ամյա ժամ­կե­տը սահ­ման չէ. որ­պես­զի դա մե­խա­նի­կո­րեն չեր­կա­րաց­վի, պետք է, որ Ադր­բե­ջա­նը կամ Հա­յաս­տա­նը դեմ լի­նեն: Ու բո­լո­րն են ե­րե­ւի հաս­կա­նում, որ հե­ռա­նա­լու պաշ­տո­նա­կան պա­հանջ Մոսկ­վա­յին կներ­կա­յաց­վի մի­այն այն դեպ­քում, ե­թե Ռու­սաս­տա­նը չկա­րո­ղա­նա պա­հել իր գո­նե ներ­կա­յիս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը. այդ դեպ­քում ան­գամ այդ 5 տար­վա ժամ­կե­տին չսպա­սե­լով, ռուս­նե­րին հե­ռա­նա­լու պա­հանջ կներ­կա­յաց­վի: Ե­թե ռուս­նե­րը դիր­քե­րը պա­հեն, հա­զիվ թե Բա­քուն հա­մար­ձակ­վի նման պա­հանջ ներ­կա­յաց­նել: Ա­ռա­վել եւս, որ ռուս­նե­րը ստեղ­ծե­ցին Ար­ցա­խում ան­ժամ­կետ ներ­կա­յաց­նե­լու մեկ այլ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն. Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը նման խնդրան­քով Սո­չի­ի հան­դիպ­ման շե­մին դի­մեց ՌԴ-ին: Կարճ ա­սած, ե­թե ռուս­ներն ու­ժեղ լի­նեն, դիր­քե­րը կպա­հեն, ե­թե թու­լա­նան, նրանց պար­զա­պես դուրս կմղեն, ու ոչ մի 10-20 տար­վա ժամ­կետ սահ­մա­նե­լու կա­րիք էլ չկա:

Հա­ջոր­դը, Ար­ցա­խի ժո­ղովր­դի նման խնդրան­քը Սո­չի­ի հան­դիպ­ման շե­մի Ա­լի­ե­ւի հա­մար եւս հեր­թա­կան ազ­դակն էր, որ Ար­ցախն ի­րե­նով ա­նե­լու խնդի­րը գտնվում է ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ Ռու­սաս­տա­նի հետ հա­կա­մար­տու­թյան գնա­լու հար­թու­թյու­նում: Այ­սինքն, որ­քան էլ ա­սես, թե «Ղա­րա­բա­ղի խնդիր չկա», բան չի փոխ­վի, քա­նի որ փաս­տը, որ այն­տեղ ռու­սա­կան զոր­քերն են, նշա­նա­կում է, որ նման խնդիր կա: Բան չի փոխ­վի նա­եւ, ե­թե գրո­հես Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի վրա: Բան չի փոխ­վի նա­եւ, ե­թե Նի­կո­լի հետ վա­շինգ­տոն­նե­րում եւ բրյու­սել­նե­րում եւս մի շրջա­գա­յու­թյուն անց­կաց­նես եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րես: Ա­վե­լի վատ, այս դեպ­քում ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կին սկսում է մի­ջամ­տել նա­եւ Ի­րա­նը:

Եվ այն, որ ան­ձամբ եւ է­մի­սար­նե­րի մի­ջո­ցով բրյու­սել­նե­րում եւ վա­շինգ­տոն­նե­րում եր­կար շրջապ­տույտ­նե­րից հե­տո, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նո­րից Ռու­սաս­տա­նի՝ Սո­չի­ի ճա­նա­պար­հը բռնե­ցին, հենց աս­վա­ծի մա­սին է վկա­յում:

Ար­դյուն­քում, Ա­լի­ե­ւին մնում է ո­րո­շել՝ գրո­հո՞ւմ է ռուս­նե­րի վրա, թե՞ փոր­ձում է ո­րո­շա­կի ստա­տուս-քվո ֆիք­սել, մին­չեւ ի­րա­վի­ճակ կփոխ­վի: Ընդ ո­րում, աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով հե­ռան­կա­րը, որ ի­րա­վի­ճակ կա­րող է եր­կար տաս­նա­մյակ­ներ չփոխ­վել: Դա­տե­լով Պու­տի­նի հու­շու­մից, թե՝ «պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ձեռք կբեր­վեն», այն տպա­վո­րու­թյունն է, որ Ա­լի­ե­ւը նա­խընտ­րում է երկ­րորդ տար­բե­րա­կը:

Ե­թե այդ­պես է, ա­պա Նի­կո­լին էլ մնում էր Սո­չի­ից մեկ­նել Թեհ­րան, թե­րեւս գի­տակ­ցե­լով, որ ՌԴ-Իրան ա­ռանց­քից «թռնե­լու» տար­բե­րակ չու­նի:

Չնա­յած, պետք չէ նա­եւ բա­ցա­ռել, որ Ա­լի­եւն ու Նի­կո­լը կփոր­ձեն նոր­ից շրջա­դարձ կա­տա­րել դե­պի Վա­շինգ­տոն: Սա­կայն դրա ի­մաստն է մնում ան­հաս­կա­նա­լի. ի վեր­ջո, վա­շինգ­տո­նյան սցե­նա­րի վրա է­ին, սա­կայն այլ տար­բե­րակ չտես­նե­լով, ստիպ­ված ե­ղան բռնել Սո­չի­ի ճամ­փան:

ԻՆ­ՉՈՒ ԷՍ ԽԱ­ՌԸ ՊԱ­ՀԻՆ ՆԻ­ԿՈԼՆ Ի­ՐԱՆ ԳՆԱՑ

Սո­չի­ի զար­գա­ցում­նե­րի ֆո­նին հե­տաքր­քիր խո­սակ­ցու­թյու­ններ տա­րած­վե­ցին նա­եւ այն մա­սին, թե ին­չու Նի­կո­լը հենց այս այ­ցի շե­մին ո­րո­շեց իր ձեռ­քը վերց­նել ՔՊ-ի կա­ռա­վա­րու­մը, ին­չից նա մինչ այս «դե­մոկ­րա­տա­բար» խու­սա­փում էր: Եվ ա­հա տա­րած­վել է վար­կած, որ ռու­սա­կան քա­ղա­քա­կան կուր­սին տրված Նի­կո­լի «ջերմ եր­դում­նե­րը» ոչ մի­այն ՔՊ-ի ա­րեւմ­տա­մոլ թե­ւի, այլ նա­եւ նրանց դրսի կու­րա­տոր­նե­րի աչ­քին է լուրջ թվա­ցել: Ա­ռա­վել եւս, որ Սո­չի մեկ­նե­լուն զու­գա­հեռ հայ­տա­րար­վեց նա­եւ դրան ան­մի­ջա­պես հա­ջոր­դող Թեհ­րան այ­ցի մա­սին: Ար­դյուն­քում, ա­րեւմ­տյան թե­ւում, հա­մա­ձայն նույն վար­կա­ծի, ստեղծ­վում է տպա­վո­րու­թյուն, որ Նի­կո­լին կա­րող են վերջ­նա­կա­նա­պես կորց­նել: Իսկ դա Նի­կո­լի կար­գի ծայ­րա­հեղ կաս­կա­ծա­միտ անձ­նա­վո­րու­թյու­նը չէր կա­րող ու­շադ­րու­թյու­նից դուրս թող­նել: Նույն վար­կա­ծի հա­մա­ձայն, Նի­կոլն իբր տե­ղե­կա­ցել է ՔՊ-ի ա­րեւմ­տա­մոլ թե­ւի ծրագ­րե­րի մա­սին: Այն է, կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար եւ ղե­կա­վա­րող մարմ­նի մե­ծա­մաս­նու­թյուն սար­քել յու­րա­յին­նե­րին եւ, օգտ­վե­լով բա­ցա­կա­յու­թյու­նից, Նի­կո­լին հե­ռաց­նել կու­սակ­ցու­թյան շար­քե­րից՝ «Պու­տի­նի գոր­ծա­կալ» պի­տա­կա­վոր­մամբ: Ու մի­ա­ժա­մա­նակ, օգտ­վե­լով կու­սակ­ց­ու­թյան ներ­սում այդ ղե­կա­վա­րող դե­րից, կազ­մա­կեր­պել ՔՊ-ական պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից Նի­կո­լի պաշ­տո­նան­կու­թյու­նը: Ու ե­թե նա­եւ դրան գու­մար­վեր «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի»-ն, ա­պա ինչ կա որ, վատ ծրա­գիր չէր: Ու դրա դեմն էս գլխից առ­նե­լու հա­մար էլ Սո­չի մեկ­նե­լու շե­մին Նի­կոլն իր ձեռ­քը վերց­րեց կու­սակ­ցու­թյան կա­ռա­վա­րու­մը՝ ներ­կու­սակ­ցա­կան հե­ղաշր­ջու­մը բա­ցա­ռե­լու հա­մար:

Ի­րա­կա­նու­թյա­նը որ­քա­նով է հա­մա­պա­տաս­խա­նում այս վար­կա­ծը, ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն մինչ այդ ֆիք­սենք, որ նախ՝ Ռու­սաս­տան, ա­պա՝ Ի­րան մեկ­նե­լը, երբ այդ եր­կու երկր­նե­րը ներ­կա պա­հին ԱՄՆ-ի կող­մից դի­տարկ­վում են, որ­պես թշնա­մի, ի­րոք ակ­նար­կում է, որ Նի­կո­լը «Հռո­մի պա­պից ա­վե­լի ռու­սա­մետ» ու­ղին է բռնել: Ա­մեն դեպ­քում, Վա­շինգ­տո­նում մի­ան­շա­նակ նման եզ­րա­կա­ցու­թյան կգան, ե­թե մի­այն այս ա­մե­նը ի­րենց «դաբ­րո­յով» չի ար­ված: Սա­կայն այս դեպ­քում էլ դժվար է հաս­կա­նալ, թե հա­նուն ին­չի՞ ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է Նի­կո­լին «ընդգծված ռու­սա­մե­տի» կեր­պա­րով օ­ծե­լու խաղ սար­քե­ին, երբ նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մը, խո­շոր հաշ­վով, ո­րո­շիչ չէ տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­թաց­նե­րում, այդ թվում՝ Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րին հե­ռաց­նե­լու գերխնդ­րի լուծ­ման հետ կապ­ված:

Այս­պի­սով, Նի­կոլն ի­րա­կա­նո՞ւմ է սկսել ակ­տիվ աշ­խա­տել ՌԴ-Հա­յաս­տան-Իրան ա­ռանց­քի ուղ­ղու­թյամբ, թե՞ այս­տեղ ինչ-որ խաղ կա: Հաս­կա­նա­լի է, երբ խո­սում ենք Նի­կո­լի նա­խա­սի­րու­թյուն­նե­րից, դժվար է վերջ­նա­կան ինչ-որ բան ա­սել, քա­նի որ այդ նա­խա­սի­րու­թյուն­նե­րը կա­րող են շատ ա­րագ՝ 180 աս­տի­ճա­նով շրջվել: Սա­կայն փոր­ձենք ա­ռա­ջնորդ­վել ներ­կա ի­րա­վի­ճա­կով: Նա­եւ այն տրա­մա­բա­նու­թյամբ, որ ե­թե Թեհ­րան Նի­կո­լի այ­ցը գործ­նա­կան ի­մաստ ու­նե­նա, ա­պա դա կա­րող է ո­րո­շա­կի հե­տե­ւու­թյուն­նե­րի տե­ղիք տալ:

Ու, ըստ ա­մե­նայ­նի, այդ գոր­ծ­նական ի­մաստն այս դեպ­քում կա: Այս­պես, կար­ծես թե այս այ­ցի հիմն­ա­կան շեշ­տադ­րու­մը լի­նե­լու է Ի­րա­նից՝ Հա­յաս­տան ճա­նա­պար­հի թե­ման: Խոս­քը այն ու­ղու մա­սին է, ո­րը Քա­ջա­րա­նից ու­ղիղ կապ­վում է Սի­սի­ա­նի հետ, այ­սինքն՝ ա­ռա­վե­լա­գույնս հե­ռու է մնում ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նից: Եվ ա­հա այս խնդրի հետ կապ­ված ե­ղավ հա­ղոր­դագ­րու­թյուն, թե Ի­րա­նի ճա­նա­պարհ­նե­րի եւ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Ռոս­տամ Ղա­սե­մին եւ ՀՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Գնել Սա­նո­սյա­նը Թեհ­րա­նում կա­յա­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ պայ­մա­նա­վոր­վել են հա­մա­գոր­ծակ­ցել ճա­նա­պարհ­նե­րի, թու­նել­նե­րի, բնա­կե­լի շեն­քե­րի եւ այլ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի կա­ռուց­ման շուրջ, հա­ղոր­դում է ISNA-ն:

Խոս­քը մաս­նա­վո­րա­պես «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանց­քի նշված ճա­նա­պա­րհա­հատ­վա­ծի մա­սին է, եւ ի­րա­նա­կան աղ­բյուր­ներն այդ կա­պակ­ցու­թյամբ տե­ղե­կաց­նում են, որ աշ­խա­տանք­նե­րի մեջ կներգ­րավ­վեն նա­եւ Ի­րա­նի ճա­նա­պա­րհա­շի­նա­կան ըն­կե­րու­թյու­ննե­րը: Այդ թվում, ար­դեն 2023 թվա­կա­նի գար­նա­նը Քա­ջա­րա­նի հատ­վա­ծում կսկսեն 7,2 կմ եր­կա­րու­թյամբ թու­նե­լի կա­ռու­ցու­մը:

Ա­հա այս ֆո­նին նա­եւ նկա­տենք, որ ՌԴ-ն էլ իր հեր­թին է սկսել Ի­րա­նում մասշ­տա­բա­յին ներդ­րու­մա­յին ծրագ­րեր, այդ թվում՝ նավ­թա­գա­զա­յին հատ­վա­ծում: Ընդ ո­րում, այս գոր­ծըն­թաց­նե­րը շա­րու­նա­կում են գնա­լով ա­ճող մտա­հոգու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նել Վա­շինգ­տո­նում, եւ երբ այս ֆո­նին Նի­կոլն է սկսում «Հյու­սիս-Հա­րա­վի» ուղ­ղու­թյամբ քայ­լե­րի գնալ, ո­րոնք ար­դեն 4 տա­րի հա­մա­ռո­րեն ար­գե­լա­փա­կում էր, ա­պա այս ֆո­նը կար­ծես թե ի­րոք խո­սում է այն մա­սին, որ ինչ-որ բան է փոխ­վել:

Քերոբ Սարգսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ