17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Սևանը վտանգված է. Բարդուղ Գաբրիելյան /տեսանյութ/

«Ժամանակ առ ժամանակ Ջրային կոմիտեն դիմում է կառավարությանը և Ազգային ժողովին, որ թույլատրեն Սևանից ջուր վերցնի»,-այսօր՝ հունիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Գաբրիելյանի փոխանցմամբ՝ այս տարի էլ կա նմանատիպ դիմում Ջրային կոմիտեի կողմից և անգամ ցանկանում են, այս տարի ավելի շատ […]

Վարուժան Ավետիսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

«Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի հնչեցրած կոչերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով 2017 […]

«Կամաց- կամաց գոտիները պետք է ձգել»

«Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզանն Մուրադյանը հետաքրքրվեց, թե եթե ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի զեկույցում ներկայացված ծախերը ճիշտ և արդարացված են, ապա արդյոք պետբյուջեի ծախսերի կառուցվածքը թույլ է տալիս մտածել, որ դժվարությունները հաղթահարելու ենք և մոտ ապագայում արագ տնտեսական աճ ենք ունենալու: «Կարող ենք հավակնել, բայց […]

Ողբերգական վթար Գառնիում. կա երկու զոհ, երեք վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 25-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու ձորում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի երկու փրկարարական ջոկատ: Պարզվել է, որ «Մուշեղի ձոր» կոչվող հանգստյան գոտու մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 25 […]

Կրակոցներ Գյումրիում

Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մի տղամարդ է վիրավորվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունիսի 25-ին՝ 22:50-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ են հնչել: Ավելի ուշ Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ իրենց է դիմել որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստացած մի տղամարդ:

Մոսկվա-Երեւան ավտոբուսը շրջվել է. կան վիրավորներ

Նախօրեին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Վրաստանում` Մարնեուլի քաղաքի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ավտոբուսը շրջվել է: Ավտովթարի արդյունքում 3 կին տեղափոխվել է հիվանդանոց:  Վրաստանում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT […]

ՊՆ ավտոբուս է կողաշրջվել.կա 12 տուժած զինծառայող

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, վաղ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կողաշրջվել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոբուսը: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 12 պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:  

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը

72 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գեւորգյանցը: Նրա մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: […]

Կապանում 56-ամյա վարորդը հանկարծամահ է եղել ղեկին, ուղևորուհին իրեն ավտոմեքենայից դուրս է շպրտել

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մելիք Ստեփանյան փողոցում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սուրիկ Աֆթանդիլյանը իր վարած Mercedes մակնիշի 34 […]

ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Այսօր կառավարության նիստին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նեկայացրեց հուլիսի 4-ին, ժամը՝ 10-ին  արտահերթ Ազգային ժողովի նիստ գումարելու որոշման նախագիծը: Օրակարգում լինելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և նախա¬ձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի