17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Բանկի աշխատակցուհին խոշոր գումար է հափշտակել ու փախել

Խոշոր գողության դեպք է արձանագրվել Եղեգնաձորում։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ տեղի բանկերից մեկի աշխատակցուհին բանկից մոտ 40 միլիոն դրամ է հափշտակել ու դիմել փախուստի։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկանները փնտրում են երիտասարդ կնոջը։  

Արթիկում շենքի պատը փլվել է․ մարդիկ տարհանվել են

Հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 23-24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կրակոցներ Երևանում. 23-ամյա երիտասարդը գլխի մասում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «գլխի հրազենային վնասվածք» ախոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի մի մասը ՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ, մեկնում […]

ՄԱԿ-ն անհանգստացած է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարությունը ՝ տարածաշրջան նրանց վերջին այցելությունից հետո։ «Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, […]

Գյուղացիներն արտագաղթում են. նախկին համայնքապետն ահազանգում է

 Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար  համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը ահազանգում է՝ հարկավոր է մի քայլ ձեռնարկել, որ սահմանամերձ գյուղի բնակիչը ամուր կառչի իր հողին, ոչ թե թողնի, հեռանա: «Վերջերս կրակոցներ չեն հնչել, վիճակը, բարեբախտաբար խաղաղ է», – նշեց Երվանդ Եգանյանը: Վերջինս շեշտեց՝ գյուղերում առկա ամենամեծ խնդիրը, թերևս, աշխատատեղերի բացակայությունն է և արտագաղթը: «Խնդիրներն այնքան շատ […]

Հակառակորդը դիվերսիա է ձեռնարկել եւ 4 զոհ տալով՝ հետ շպրտվել /ֆոտո/

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային […]

ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Նախնական տվյալներով՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. […]

Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին լուրը հերթական ապատեղեկատվություն է. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև <<թևեր տալով>> սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե <<պատասխան հարվածը լինելու է կործանիչ>>: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում […]

Ողբերգական ավտովթար

Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքնան բախվել է էլեկտրասյանն ու պատին, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի