17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 28-ին, դեռ չմեկնարկած հետաձգվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված արտագնա նիստը պետք է մեկնարկեր ժամը 11:00-ին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ եկավ մեկ ու կես  ժամ անց եւ հայտարարեց, որ ոչ բոլոր ամբաստանյալներն ու փաստաբաններն են ներկա, այդ […]

Վերջին 10 օրում հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ. Նախարար

Վերջին 10 օրվա ընթացքում հաստատված տվյալներով ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույցներ։ Այդ 8 զոհըդեռևս հուղարկավորված չեն ու արդբեջանական մամուլում այդ մասին դեռևս ոչ մի լուր չկա»,- ասաց Վիգեն Սարգսյանն՝ ընդգծելով, սա պետք է հաշվի առնել՝ հասկանալու համար, թե ինչ […]

Ծեծ ու ջարդ դատարանում․ «Սասնա ծռերը» հեռացվեցին դահլիճից/տեսանյութ/

Իրավիճակը թեժացել է Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը։ «Սասնա ծռերի» անդամները ըմբոստացան, ինչից հետո բախում սկսվեց ոստիկանների ու նրանց միջեւ։ Ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին Արեգ Կյուրեղյանին, Վարուժան Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին ու Աշոտ Պետրոսյանին։ Սակայն ամբաստանյալներին դատարանի դալիճից հեռացնելուց հետո էլ կրքերը չհանդարտվեցին։ «Սասնա […]

Ավտովթար Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին․ երիտասարդ ուղեւորուհին մահացել է

Հունիսի 27-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ВАЗ 2101 մակնիշի 18 OO 751 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. […]

Բանակը վերջին տարիներին նման ավտոպարկ չի ունեցել

«Օրերս վթարված Պաշտպանության հաշվեկշռում գտնվող մեքենան եղել է շահագործման ժամկետի մեջ: Մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ այդ մեքենայի համար թույլատրելի քանակը 20-ն է։ Ավել մարդ չի եղել։ Մեքենան շահագործման ժամկետի մեջ էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Մենք մեծագույն ծրագիր ենք կատարել բանակի ավտոպարկի զգալի թարմացման, այն քանակի մեքենաներ […]

Խոշոր հրդեհ «Հին Էրիվան» ռեստորանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին: Այրվել են […]

Եղեգնաձորում 65-ամյա կինը ինքնահրկիզվել է

Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 23։50-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացուհի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնահրկիզված քաղաքացուհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանն […]

«Իսրայելի ցինիկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»

«Իսրայելի ցինիկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Իսրայելը Արցախը դարձնում է իր զորավարժությունների տարածքը ու Ադրբեջանին վաճառած զենքերը փորձարկում է և ծանկանում է փորձարկել Արցախի տարածքում: Մի կողմ դնենք նաև այն, որ գնալով շատացնում է զենքի վաճառքը, շատ լավ իմանալով, թե դրանք դեպի որ ուղղությամբ են կրակելու: Այս ամենի վրա աչք […]

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում. ANF News

Թուրքական իշխանությունները  Սիրիայի հետ սահմաննին անվտանգության պատ կառուցելուց հետո,  նմանատիպ ծրագիր են իրականացնում նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այդ մասին գրում է թուրքական «ANFNews» լրատվական գործակալությունը, հայտնում է Ermenihaber.am-ը:  Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների […]

«Եկել է ԼԳԲՏ քարոզչության դեմն առնելու ժամանակը»/տեսանյութ/

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետները այսօր՝ հունիսի 27-ին հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեցին «Ո՞վքեր և ինչպե՞ս են Հայաստանում զբաղվում ԼԳԲՏ քարոզչությամբ» թեմայի շուրջ: Արման Ղուկասյանը անդրադարձավ հարցին, թե միասեռականների դեմ արվող ակցիաները կարող են քարզչության գործիք հանդիսանալ: «Այս ամենը ունի երկու կողմ: Մեկը, որ ներկայացվում է այս ամենը ինչ նպատակներ ունի, մյուս կողմից դու դառնում ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի