13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, վերականգնվելու է Աֆրիկյանների շենքը

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բարձրացրեց իրացված տարածքների հարցը՝ Ֆիրդուս, Կոնդ, Եկմալյան, Արամի փողոց: «Բնակիչները իրենց սեփականության իրավունքը զիջել են շինարարություն իրականացնող ընկերությանը, և բնակիչներ կան, ովքեր մնացել են այդ տարածքներում, վիճելի հանգամանքներում ու անմարդկային տարածքներում բնակվում են այդտեղ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն […]

« Հայաստանում այլասերության տարածման փուլ է սկսվել»/տեսանյութ/

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում այլասերության տարածման փուլ է սկսվել: Ֆեյսբուքում բացվել են կեղծ պրոֆիլներ, որոնք շարունակ փորձում են արդարացում գտնել համասեռամոլության քարոզչության համար»,-այսօր՝ հունիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժողովրդի ձայն»  հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում անցկացվել է միասեռականների երթ, որը կազմակերպել էր  «Նոր սերունդ» շարժման կողմից: […]

Մոսկվայում հայ գործարարի են գնդակահարել

Մոսկվայում սպանվել է ռուսական խոշոր «Кап-строй» շինարարական ընկերության ղեկավար Վաչիկ Աբգարյանը։ 58-ամյա հայ գործարարին գնդակահարել են իր իսկ գրասենյակի դռների մոտ, հայտնում  zanews.ru-ն։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձը կրակել է գործարարի վրա, գնդակը դիպել է նրա սրտին։ Աշխատակիցներն Աբգարյանին անմիջապես մոտակա հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա արդեն մահացած է եղել։  Փաստի առթիվ քրական գործ է հարուցվել, դեպքի վայրում […]

Սուրենավանում օձը սպանել է17-ամյա աղջկան

Օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Օձը խայթել է 17-ամյա մի աղջկա, ինչի հետեւանքով վերջինը մահացել է։ Աղջիկն աշխատելիս է եղել այգում՝ ծիրան է հավաքել, երբ օձը ծառից ընկել է ու խայթել նրա ճակատը։ Արարատի մարզի Արմաշի գյուղի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը տեղեկացրել է, որ աղջիկը ուրիշ գյուղից էր եկել աշխատելու։ Աղջկան փրկել չի հաջողվել, […]

Գյումրիի կրակոցների գործով ձերբակալվել է «Չախալը»

Գյումրիի կրակոցների գործով մեկ անձ հայտնաբերվել է:  Հունիսի 27-ի լուսադեմին ոստիկանները բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ «Չախալ» մականունով 31 ամյա  Կարեն Սարգսյանին: Հիշեցնենք , որ Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մի տղամարդ որովայնի շրջանում վնասվածք է ստացել եւ տեղափոխվել Գյումրիի բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ուշադրություն, 38 աստիճան․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով: Հանրապետության տարածքում` Հունիսի 27-28-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ը՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային […]

Արտակարգ իրավիճակ մայրաքաղաքում /տեսանյութ/

Քիչ առաջ արտակարգ պատահար է գրանցվել Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մերձակայքում` Գարեգին Նժդեհ 12 փողոց: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ «Volkswagen» մակնիշի ավտոմեքեան դեռևս չպարզված հանգամանքներում բռնկվել և այրվել է: Րոպեներ անց դեպքի վայր է ժամանել հրդեհաշեջ տեխնիկա և փորձել են մարել կրակը: Միջադեպի արդյունքում կաթվածահար է Արշակունյաց պողոտայի երթևեկությունը: Դիտեք` տեսանյութը

Զինված հարձակում «Ծիրան» սուպերմարկետի վրա

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի վրա հունիսի 25-ի երեկոյան զինված հարձակում է եղել: Ոստիկանությունից հայտնում են , որ անհայտ անձը զենքի գործադրմամբ փորձել է սուպերմարկետի դրամարկղից գումար հափշտակել: Հունիսի 26-ին,  ժամը 03:00-ին զանգահարել եւ հայտնել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմանում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից […]

Սևանը վտանգված է. Բարդուղ Գաբրիելյան /տեսանյութ/

«Ժամանակ առ ժամանակ Ջրային կոմիտեն դիմում է կառավարությանը և Ազգային ժողովին, որ թույլատրեն Սևանից ջուր վերցնի»,-այսօր՝ հունիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Գաբրիելյանի փոխանցմամբ՝ այս տարի էլ կա նմանատիպ դիմում Ջրային կոմիտեի կողմից և անգամ ցանկանում են, այս տարի ավելի շատ […]

Վարուժան Ավետիսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

«Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի հնչեցրած կոչերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով 2017 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի