17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ապատեղեկատվություն է. հայկական կողմը վիրավորներ չունի

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում, այս մասին տեղեակցնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ […]

Ահաբեկչական գործողությունը կասեցվել է, և հակառակորդը լավ հակահարված է ստացել. Դավիթ Բաբայան

«Հայտարարությունից ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ նրանք շահագրգռված են խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, չեն ուզում, որպեսզի իրավիճակը սրվի, սա միանշանակ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների` քիչ առաջ արած հայտարարությանը երեկվա դեպքերի վերաբերյալ: «Մենք կարևորում ենք այդպիսի ձգտումն ու այդպիսի մոտեցումները: Մյուս կողմից, կարծում եմ, որ […]

Համանախագահները կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման կապակցությամբ հայտարարություն են տարածել, որում կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), «տեղեկություն են ստացել հուլիսի 4-ի երեկոյան Ֆիզուլի շրջանի Ալխանլու գյուղում բռնության վերսկսման մասին, […]

Ադրբեջանը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ է կիրառել. Արցախի ՊՆ

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի ականանետերից, իսկ ժամը 20:20-ի սահմաններում հարավային ուղղությամբ կիրառել է նաև ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:      Արցախի Հանրապետության պաշտպանության […]

Երեւանում 4 մանկահասակ երեխա թունավորվել է շմոլ գազից

Հուլիսի 4-ին, ժամը 20:17-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են հոսպիտալացվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 2016 թ. ծնված Դ. և 2014 թ. ծնված Վ. Խ.-երը, 2014 թ. ծնված Վ. և 2008 թ. ծնված Լ. Բ.-երը: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիի հրապարակում /ֆոտո/

Վաղ առավոտից Գյումրիի Վարդանանց հրապարակում սկսեցին հավաքվել կենտրոնական շուկայի  աշխատողները, ովքեր  վաղ առավոտյան՝ ժամը 4-ին  եկել են  աշխատանքի ու տեսել, որ շուկայի մուտքը փակված է պատնեշներով: Հասկանալով, որ ոչ ոք  չի գալիս ու  չի  տեղեկացնում, թե ինչն է պատճառը, որ առանց  զգուշացնելու նման որոշում են կայացրել ու միանգամից իրագործել,  հավաքվել ու  բոլորով գնացել էին քաղաքապետարան: […]

Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաներ»-ի կոնգրեսը. Ահազանգ/տեսանյութ/

 «Օգոստոս –սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաներ»-ի կոնգրեսը և չի բացառվում, որ «Եհովայի վկաններ» աղանդի  վարչական ղեկավարությունը Պետերբուրգից տեղափոխվի Հայաստան»,-այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ամարյանը նշեց, որ Ռուսաստանի դաշնությունը օրերս՝ Ռուսաստանում «Եհովայի վկաններ» աղանդի գործնեությունը արգելող օրենք է ընդունել: Բանախոսի խոսքով՝ Հայաստանում գրեթե բոլոր բանուկ […]

Երկրաշարժ. Էպիկենտրոնը՝ Գյումրին

Այսօր ժամը 10.24 երկրաշարժ է գրանցվել Գյումրիում: Գրեթե բոլոր գյումրեցիները զգացել են երկրաշարժը, տագնապած լքել բնակարանները: Ինչպես տեղեկացրեց Սեյսմիկ պաշտպանության հյուսիսայինծառայությունը երկրաշարժի էպիկենտրոնը Գյումրիում է եղել, 25 կմ խորությամբ: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Գյումրեցիների զգացել են 4 բալ ուժգնությամբ, երկրաշարժը զգացվել է նաև Աշոցքում, 3 բալի չափով, Արթիկում քչերն են զգացել: Վանաձորում […]

Աբսուրդները շատ են. 7-8 բնապահպան ԱԺ-ի դիմաց է (տեսանյութ)

Մինչ Ազգային ժողովի նիստերի դահլիճում քննարկվում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, բնապահպանները շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նախագծով  նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր […]

Ուշադրություն․ եղանակային ռեկորդ

Ուշադրություն Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված