27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ահաբեկչական գործողությունը կասեցվել է, և հակառակորդը լավ հակահարված է ստացել. Դավիթ Բաբայան

«Հայտարարությունից ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ նրանք շահագրգռված են խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, չեն ուզում, որպեսզի իրավիճակը սրվի, սա միանշանակ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների` քիչ առաջ արած հայտարարությանը երեկվա դեպքերի վերաբերյալ:

«Մենք կարևորում ենք այդպիսի ձգտումն ու այդպիսի մոտեցումները: Մյուս կողմից, կարծում եմ, որ պետք է ավելի հստակ, հասցեական և կոշտ հնչեին նրանց հայտարարություններն Ադրբեջանի նկատմամբ, որովհետև Ադրբեջանն իր գործողություններում ահաբեկչական պահվածքով վտանգում է անվտանգությունը տարածաշրջանում, խոչընդոտում համանախագահների աշխատանքը»:

Անդրադառնալով հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը, Դ, Բաբայանն ասաց, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության և հանցագործության ևս մեկ դրսևորում։ «Ահաբեկչություն է, հանցագործ, ահաբեկչական գործողություն, որը կասեցվել է, և հակառակորդն ստացել է լավ հակահարված»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ներկայումս սահմանին տիրող իրավիճակին, ապա Դավիթ Բաբայանը հայտնեց. «Արցախում իրավիճակը վերահսկելի է, պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իր ձեռքերում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:

Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել: «Բռնությունը միայն հետագա բռնություն է ծնում եւ ոչնչի չի հանգեցնում: Երկարատեւ հակամարտությունը լուծելու միակ պատասխանատու եւ մարդասիրական միջոցը կողմերի՝  բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ