13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 23-24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կրակոցներ Երևանում. 23-ամյա երիտասարդը գլխի մասում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել

Հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «գլխի հրազենային վնասվածք» ախոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի մի մասը ՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ, մեկնում […]

ՄԱԿ-ն անհանգստացած է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարությունը ՝ տարածաշրջան նրանց վերջին այցելությունից հետո։ «Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, […]

Գյուղացիներն արտագաղթում են. նախկին համայնքապետն ահազանգում է

 Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար  համայնքի նախկին ղեկավար Երվանդ Եգանյանը ահազանգում է՝ հարկավոր է մի քայլ ձեռնարկել, որ սահմանամերձ գյուղի բնակիչը ամուր կառչի իր հողին, ոչ թե թողնի, հեռանա: «Վերջերս կրակոցներ չեն հնչել, վիճակը, բարեբախտաբար խաղաղ է», – նշեց Երվանդ Եգանյանը: Վերջինս շեշտեց՝ գյուղերում առկա ամենամեծ խնդիրը, թերևս, աշխատատեղերի բացակայությունն է և արտագաղթը: «Խնդիրներն այնքան շատ […]

Հակառակորդը դիվերսիա է ձեռնարկել եւ 4 զոհ տալով՝ հետ շպրտվել /ֆոտո/

Ս.թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային […]

ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել՝ ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Նախնական տվյալներով՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. […]

Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին լուրը հերթական ապատեղեկատվություն է. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև <<թևեր տալով>> սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե <<պատասխան հարվածը լինելու է կործանիչ>>: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում […]

Ողբերգական ավտովթար

Երեկ՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքնան բախվել է էլեկտրասյանն ու պատին, գրում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը […]

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-26-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հունիսի 22-ին […]

Ես ազնիվ քրիստոնյա եմ. Արտակարգ իրավիճակ «Սասնա ծռեր»-ի դատին

Այսօր՝ հունիսի 21-ին պետք է շարունակվի  «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված մասի դատավարությունը: Դատական նիստն անցկացվում է արտագնա՝ Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Արտուշ Գաբրիելյանը: Նիստերի դահլիճը հատուկ այս դատավարության համար ապակեպատ է դարձվել: Մինչեւ նիստի մեկնարկը դատական կարգադրիչները կրկին փորձեցին խուզարկել փաստաբաններին: Նրանք ընդդիմացան՝ նշելով, որ զննության անվան տակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված