06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր պարտականությունը. Շարմազանով

Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը: Այս մասին, հունիսի 28-ին, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

 Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել կարդինալ Դոմինիկ Դուկայի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ` նրա ջանքերը Չեխիայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. այդ ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11¬ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:

Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Դոմինիկ Դուկային` Պրահայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են քրիստոնեական ժառանգության պահպանումը եւ փոխանցումը սերունդներին:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել թե Թուրքիայում, թե Ադրբեջանում եւ թե Մերձավոր Արեւելքում հայկական եւ քրիստոնեական մշակութային հուշարձանների ոչնչացման, ինչպես նաեւ օրերս Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` այդ փաստը Դեյր Էզ¬Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման, Նախիջեւանում Ջուղայի դարավոր խաչքարերի ավերման, Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:

«Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»,¬ասել է Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ