«Եթե հեշտ լիներ մինչև հիմա ամեն բան արած պրծած կլինեինք»
Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ կառավարության նիստից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ:
Իր ելույթում նախագահը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ամբողջ թիմը վայելում են իր և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:
Սարգսյանը նշեց, որ անհարժեշտ է կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցում ցուցաբերել. «Մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և կատարելու պատվաբեր աշխատանքը: Շարունակեք եռանդով աշխատել: Շնորհակալ եմ և բոլորիդ»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:
Դիմելով կառավարության անդամներին նախագահը ասաց, որ նրանց ունեցած հարցերին սիրով կպատասխանի:
Գարծադիրի անդամները հարցեր չունեին, բայց վարչաետ Կարեն Կարապետյանը ասելիք ուներ. «Շատ շնորհակալ ենք ձեր այցի և խոսքերի համար: Ուզում ենք ձեզ հավաստիացնել, որ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ սպասումներ ունի հասարկությունը, շատ լավ հասկանում ենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու և վստահ ենք, որ մենք մեր ծրագիրն իրագործելու ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Սերժ Սարգսյանն էլ վարչապետին արձագանքեց. «Եթե հեշտ լիներ մինչև հիմա ամեն բան արած պրծած կլինեինք: Բոլորս դա գիտակցում ենք»: