27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համալսարանների թիվը կկրճատվի

Հայաստանում կա 87 հազար ուսանող և 66 համալսարան․ սա մտահոգիչ փաստ է, քանի որ կրթության որակը տուժում է։    Այսօր այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Անդրադառնալով լիցենզավորման գործընթացին՝ նախարարը նշեց․ «Ի՞նչ ենք արել մինչև այսօր. ավտոմատ տվել ենք ինստիտուցիոնար հավատարմագրումը, բայց առարկայական, մասնագիտական հավատարմագրման պիտի գնանք: Նյութերն արդեն պատրաստված են: Մեկ տարվա ընթացքում պետք է անցնենք դրան, որպեսզի մանկավարժական ինստիտուտներում կադաստրային գործ չդրվի, և ՀՀ-ում ունենանք ուժեղ, իրենց առաքելությանը հավատարիմ, օպտիմալ բարձրագույն կրթական հաստատություններ, որտեղ ուսանողը իր շարժունակությունը կստանա։

Եթե նայում ենք անցած տարվա բակալավրիատի ցուցանիշներն, ապա մոտ 70 տոկոսը հումանիտար մասնագիտության ներկայացուցիչներ են: Եթե արմատապես չբարելավենք վիճակը և բնական գիտությունների դոմինանտության չբերենք, ՀՀ-ն կդադարի գիտական տարածք դառնալ և սպասարկման տարածքի կվերածվի: Սա լուրջ վտանգ է ու լուրջ կրթական բարեփոխումները պիտի անենք այս խնդիրները լուծելու համար», – նշեց նախարարը:

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ