06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱԿ-ն անհանգստացած է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հունիսի 19-ի հայտարարությունը ՝ տարածաշրջան նրանց վերջին այցելությունից հետո։

«Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ, որոնք բերեցին շփման գծում մարդկային զոհերի։ Կողմերին ուղղված մեր կոչն է՝ խուսափել լարվածության հետագա աճից եւ ձեռնարկել միջոցներ լարվածությունը նվազեցնելու համար։

Մենք նաեւ միանում ենք համանախագահներին՝ կողմերին կոչ անելով վերսկսել առարկայական, բարեխիղճ ու քաղաքական կամքով ամրապնդված բանակցություններ։

Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին»,- հայտարարել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ