18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հակառակորդի կրակոցներից 3 զինծառայող է մահացել

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության […]

Վահան Շիրխանյանի համար քիչ առաջ շտապօգնություն է հրավիրվել դատարան

Պաշտպանության նախկին փոխնախարար «Զինված խմբի» գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի համար քիչ առաջ շտապօգնություն է հրավիրվել դատարան: Լուրը քիչ առաջ  դատավարության մասնակիցներին տեղեկացրել է  նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը: Դատավորի մտնելու ժամանակ ամբաստանյալներից մեկը՝ Հարություն Սարիբեկյանը ոտքի չի կանգնել: Դատավորը նրան նկատողություն է արել:  Նրա պաշտպանը խնդրել է  իր պաշտպանյալին ևս հետազոտման ենթարկել:Նա նշել է, որ Սարիբեկյանը բարձր […]

21-ամյա հարսը կասկածվում է սկեսրայրին սպանելու մեջ

Երեկ ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կիսամերկ վիճակում տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը […]

Երևանում կառուցվելու է «Նոյ» ազգագրական թաղամաս

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հայտնեց, որ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կկառուցվի «Նոյ» ազգագրական թաղամաս: «Այն իրենից ներկայացնելու է 2-3 հարկանի շենքերի կառուցում՝ ներքին բակերով», -ասուլիսի ժամանակ ասաց նա: Թաղամասում ներկայացված է լինելու Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունը։ Ինչ վերաբերում է «Հին Երևան» նախագծին, որն այդպես էլ կյանքի չի կոչվում, Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ 1-1.5 ամսվա ընթացքում […]

Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել. Երևանի ավագանու նիստը թեժ է

Երեւանի ավագանու արտահերթ նիստին այսօր առաջին անգամ մասնակցում է  նաև «Երկիր Ծիրանի» խմբակցությունը:  Երեւանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցի քննարկման ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները  պարբերաբար հարցեր ուղղեցին  Տարոն Մարգարյանին եւ թեկնածուներին: Բացի այդ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները բարձրաձայնեցին՝   գրանցման համար նախատեսված կոճակների մի մասն անսարք է: «Երկիր ծիրանի»-ի անդամ  Մարինա Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ […]

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են

Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին:

Ցնցող է. Սասնա Ծռերի հայտարարությունը

Հայտնում ենք, որ Դատապարտյալների հիվանդանոցում աննախադեպ ճնշումներ են սկսվել այնտեղ գտնվող Սասնա Ծռեր Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, և նաև՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։ Քաղբանտարկյալները գտնվում են հեղձուցիչ պայմաններում։ […]

Հայաստանը բանակցում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շուրջ

Կառավարությունը որոշում է կայացրել 2006 թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակում ՀՀ և ՂՀ պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու […]

Չարենցավանում երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 13:34-ին (Գրինվիչի ժամանակով` 09:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.47 0  և արևելյան երկայնության 44.72 0  աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Չարենցավան […]

Կսկսի գործել Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը

Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սեւանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի