Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը, հայտնում է Asbarez-ը։
ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը, հայտնում է Asbarez-ը։
Քիչ առաջ հայտնի դարձավ՝ ովքեր են ընտրվել ԱԺ փոխնախագահներ: Արձանագրվել է 100 քվեաթերթիկ. Էդուարդ Շարմազանով՝ կողմ 84 դեմ 13, Արփինե Հովհաննիսյան՝ կողմ -73, դեմ- 22, Միքայել Մելքումյան ՝ կողմ -65, դեմ -29: Այսպիսով՝ ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: «Շնորհակալ եմ իմ հարազատ Հանրապետական կուսակցությանը , իմ կուսակցության նախագահ Սերժ […]
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերջին շրջանում նկատվող լարվածությանը։ Նա ասել է, որ իբրեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ՝ Ռուսաստանը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումը ու կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հակամարտության գոտում լարվածության հետագա էսկալացիան կանխելու համար «Իսկապես, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների […]
Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: «Համաձայն բազմաթիվ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ են արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյան եւ մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու […]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ. Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:
Քիչ առաջ Ազգային ժողովի հաշվի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ ԱԺ նախագահի քվեարկությունն ավարտվել է: ԱԺ նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն է առաջադրել: 88 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ: Էդմոն Մարուքյանին կողմ է քվեարկել 12, դեմ 88 պատգամավոր:
Մայիսի 18-ին, ժամը 01։02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 71ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1994 թ. ծնված Ա. Հ.-ի դին: Ինչպես հայտնում է […]
Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետության նախագահի կողմից առաջարկվել ու միաձայն ընդունվել է Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Իսկ ԱԺ փոխնախագահներ լինելու են ինքը՝ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը։ Խմբակցության ղեկավարը լինելու էՎահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Գագիկ […]
2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի վրա»։