05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օձեր՝ մայրաքաղաքում

Հունիսի 8-ին, ժամը 17:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են հայկական իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 16:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի բակում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 5-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են հայկական իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ