17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Ավարտվել է

«Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր Հայաստան տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. տեղեկացնում է գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ ՊԲ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Հիշեցնենք, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և Սանասար Գաբրիելյանին […]

Ավազակային հարձակում Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ 2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և ատրճանակի գործադրման սպառնալիքով […]

Ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից: Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։ Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։ Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի […]

Լոնդոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

Լոնդոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի մզկիթի մոտ, երբ մի խումբ մարդիկ հավաքվել էին ուշաթափված մի տղամարդու մոտ, պատմել է ականատեսը Press Association-ին։ «Քայլում էի փողոցով ու գետնին ընկած տղամարդու տեսա, մոտեցա նրան, շատ մարդիկ կային կողքը, հենց մի կողմ գնացի, բեռնատարը մեծ արագությամբ մխրճվեց նրանց մեջ»,- պատմել է ականատեսը։   […]

Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ կարեն կարապետյանի այսօրվա՝ հունիսի 19-ի որոշմամբ, Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վռամ Գյուլզադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

Կառավարության ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ Նախագահի ուղերձի, […]

Ովքեր են հաղթել երեկ կայացած ընտրություններում

Հունիսի 18-ին` երեկ, ՀՀ մի շարք համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ: Տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքներով՝ Նոր Հաճնում հաղթել է գործող քաղաքապետը, իսկ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքում գյուղապետ է ընտրվել 14 ձայնով: Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հաղթել է գործող գյուղապետ Արթուր Մուրադյանը՝ ստանալով 1792 ձայն: Ուշագրավ էր. որ Նոր Հաճնի գործող քաղաքապետ, հանրապետական Գագիկ […]

ՌԴ-ում Երեւան-Մոսկվա ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա զոհ եւ վիրավորներ /ֆոտո/

Նախօրեին ՌԴ Տուլայի շրջանում՝ Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և Երեւան-Մոսկվա երթուղային միկրոավտոբուսը: Ավտովթարի հետեւանքով մի հոգի մահացել է, կան վիրավորներ, հայտնում է myslo.ru-ն։  Ինչպես հայտարարել է Տուլայի շրջանի առողջապահության նախարար Անդրեյ Տրետյակովը, վիրավորները տեղափոխվել են Տուլայի հիվանդանոցներ։ Նշվել է, որ վիրավորների մեջ երեխաներ կան։ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դեպքի […]

Պատերազմի վերսկսումը չի բացառվում. Գևորգ Գևորգյան

«Հաշվի առնելով մեր հարևանի տեսակը ոչինչ չեմ բացառում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: Հետախույզի խոսքով` մեր հարևան պետությունը չունի այդքան բարձր գաղափար, որ հասկանա, որ խաղաղությունը դա առաջին կարևորությունն է, մարդասիրության և պետականաշինության  գործում: «Ես մարտական գործողությունների հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, գրեթե զրոյական: Զորավարժությունները մեզ սադրելու հերթական ձևն է: Բայց հարյուրամյակների […]

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի