26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմի վերսկսումը չի բացառվում. Գևորգ Գևորգյան

«Հաշվի առնելով մեր հարևանի տեսակը ոչինչ չեմ բացառում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը:

Հետախույզի խոսքով` մեր հարևան պետությունը չունի այդքան բարձր գաղափար, որ հասկանա, որ խաղաղությունը դա առաջին կարևորությունն է, մարդասիրության և պետականաշինության  գործում:

«Ես մարտական գործողությունների հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, գրեթե զրոյական: Զորավարժությունները մեզ սադրելու հերթական ձևն է: Բայց հարյուրամյակների ընթացքում հայը գտել է թուրքին սանձելու ձևը: Մեր բանակը կայացել է ու մենք ազգովի պատրաստ ենք դիմակայեու և հաղթելու: Ապրիլից հետո մենք ավելի պատրաստ ենք, ամեն դեպքում դաս եղավ»,-ընդգծում է հետախույզը, ով  14 տարեկան հասակում Արցախ հասավ և մասնակցեց պատերազմին:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մենք հակահարված չենք տալիս, ազատամարտիկը ասաց.«Մենք երբեք նախահարձակ չենք եղել, բաց արժանի հակահարված տվել ենք: Ռազամական գործի նրբություններին չեմ անդրադառնա, կասեմ միայն, որ ամեն բան չի կարելի բարձրաձայնել»,-եզրափակեց Գևորգ Գևորգյանը:

Նշենք, որ Ադրբեջանում հունիսի 19-ին երկրի զինված ուժերը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Զորավարժություններին մասնակցելու է 23.000 զինվորական, 120 միավոր տանկ ու զրահատեխնիկա, 180 զենիթահրթիռային համալիր, մարտական ավիացիայի 30 միավոր, անօդաչու սարքեր և այլ տեխնիկա: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 12-16-ին Նախիջևանում անցկացվել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններ, որին մասնակցել են 5 հազար զինծառայող, 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ