06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սևանը վտանգված է. Բարդուղ Գաբրիելյան /տեսանյութ/

«Ժամանակ առ ժամանակ Ջրային կոմիտեն դիմում է կառավարությանը և Ազգային ժողովին, որ թույլատրեն Սևանից ջուր վերցնի»,-այսօր՝ հունիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

Գաբրիելյանի փոխանցմամբ՝ այս տարի էլ կա նմանատիպ դիմում Ջրային կոմիտեի կողմից և անգամ ցանկանում են, այս տարի ավելի շատ ջուր բաց թողնեն Սևանից:

«Պարզ է, որ երևույթը չի կարող անհետք մնալ լճի էկոհամակարգի վրա, բայց հարցը նրանում չէ, թե ինչքան են ուզում բաց թողնեն, այլ նրանում, թե արդյոք դա կբերի բացասական հաշվեկշռի: Այսինքն՝ կունենանք ջրի մակարդակի իջեցում, թե ոչ»,-նկատեց Գաբրիելյանը:

Գաբրիելյանը ընդգծեց, որ Սևանը վտանգված է և հարկավոր է այս մասին լուրջ մտածել, որովհետև թեկուզ մի քանի սանտիմետրով հարկավոր է բարձրացնել ջրի մակարդակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ