25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մոսկվա-Երեւան ավտոբուսը շրջվել է. կան վիրավորներ

Նախօրեին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Վրաստանում` Մարնեուլի քաղաքի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ավտոբուսը շրջվել է: Ավտովթարի արդյունքում 3 կին տեղափոխվել է հիվանդանոց: 

Վրաստանում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքն էլ տեղեկացնում է, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է Nissan Tiida մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):

Ավտոբուսի ուղևորներից կան տուժածներ՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) և Մարգարիտա Կիրիևա (78 տ):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ