14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Ցմահ դատապարտյալին «մղում են» մահվան, հույսը Սերժ Սարգսյանն է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին վաղաժամկետ պայմանականով ազատելու հայցը։ Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը կբողոքարկի  վճիռը: Նա գտնում է, որ բոլոր հիմքեր կան Ստեփան Գրիգորյանի նկատմամբ վաղաժամեկտ պայմանական կիրառելու համար․ «23 տարվա մեջ ինքը դրական վարքագիծ է դրսեւորել, միայն 2 անգամ հեռախոս են հայտնաբերել իր մոտից»։ Նշենք, որ ցմահ […]

ՀՀ սահմանին ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար կարող է օգտագործել ղարաբաղյան հակամարտությո՞ւնը

Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվացրել է իր քաղաքականությունն Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների, հատկապես թալիշների մասով Ռուսաստանի ԱԳՆ-ն վերջերս չէր ստացել Ադրբեջանի համաձայնությունը Գեորգի Զուևին այդ երկրում ՌԴ նոր դեսպան նշանակելու առնչությամբ և նշում էր, որ Ադրբեջանը հրաժարվել է տալ Գեորգի Զուևին դեսպան նշանակելու նախնական համաձայնությունը՝ նրա «վառ արտահայտված հայամետ դիրքորոշման» պատճառով: Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկում այսօր հայտնվել […]

Կարտոֆիլ և կանաչի՝ ՀՀԿ-ի դիմաց. հրաժարական են պահանջում

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, բողոքի ակցիա է իրականացրել Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց: Կուսակցության անդամներն իրենց հետ բերել էին կարտոֆիլ եւ կանաչի: Նշենք, որ կարտոֆիլների վրա փակցված էին ՀՀԿ-ականների լուսանկարներ: Լրագրողների հետ զրույցում Մարինա Խաչատրյանը հիշեցրել է  վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, Հայաստանում շուրջ 60 հազար ծայրահեղ աղքատ մարդ կա: «Հայաստանի իշխանություններն […]

Պաշտոնյաները պետք է իրենց ականջին օղ անեն

1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և ամբողջ աշխարհն այս օրը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Մեր երկրում մշտապես արդիական է եղել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մշտապե՛ս… Տարբեր մոտիվացիաներով ու տարբեր խնդիրների լուծման նպատակով պարբերաբար խախտվել ու շարունակում են խախտվել մարդու իրավունքները, և այս առումով մենք ահռելի աշխատանք […]

ԱՍԱԼԱ-ի Կառլենը պետք է տոներ. նահատակվեց բանտարկության մեջ

«ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԵՐՈՍ ՀԱՅՈՐԴԻ. ԿԱՌԼԵՆ ԱՆԱՆԵԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ-56 տարեկան.12 դեկտեմբերի 1961թ.ՈՒրմիա քաղաքի ճանաչված և հարուստ Հայ գերդաստանում ծնվեց Կառլեն Անանյանը:Կառլենը լավ կրթություն և դաստիարակություն է ստանում:Պարկեշտ և բարեկիթ, միևնույն ժամանակ կրակ ու բոց էր ու հրաբխի պես այրում էր ամեն ինչ,Կառլենը գաղափարի ուխտյալ զինվոր էր,նվիրյալը իր գենի և ազգի,.Կառլենը լինելով Իրանի ԱՍԱԼԱ-յի անդամ՝ 1982թ. Իրանից ոտքով […]

Դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն

Դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից: Այս առնչությամբ ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից» 3-12-րդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդ է սահմանված մինչեւ 2018թ. […]

Ամբաստանյալը դուք եք. Արարատ Խանդոյանը` դատավորին

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող  Արարատ Խանդոյանի պատիժը մեղմացնելու  պաշտպանի բողոքն այսօր` դեկտեմբերի 11-ին  Վերաքննիչ դատարանը մերժել է։  Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմել էր պատիժը վեարանայելու համար: Ղարագյոզյանը  որպես հիմք մատնանշել է, որ  իր պաշտպանյալի  դեմ ցուցմունք տվողները ոստիկանության երկու  աշխատակից են եղել, որոնք  արժանահավատ չեն։ Ղարագյոզյանը նշել է նաև, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ […]

Անկողինը կիսաբացված էր, մատրասը լրիվ արյուն էր. Կուրսանտի սպանությունը դեռ բացահատվում է

Երևանի Ավան և նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` դեկտեմբերի 11-ին, ցուցմունք տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կապիտան Արտյոմ Ավետիսյանը: Վկան նշել է , որ ամբաստանյալներին ճանաչում է, ճանաչել է նաեւ սպանված Հայկազ Բարսեղյանին: Նա բնութագրելով ամբաստանյալներին նշեց, որ Նորիկը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի