30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անկողինը կիսաբացված էր, մատրասը լրիվ արյուն էր. Կուրսանտի սպանությունը դեռ բացահատվում է

Երևանի Ավան և նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` դեկտեմբերի 11-ին, ցուցմունք տվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կապիտան Արտյոմ Ավետիսյանը:

Վկան նշել է , որ ամբաստանյալներին ճանաչում է, ճանաչել է նաեւ սպանված Հայկազ Բարսեղյանին: Նա բնութագրելով ամբաստանյալներին նշեց, որ Նորիկը, Գնելը եւ Վաչեն եղել են լավ հրամանատարներ. «Անմիջական ենթականերս չեն եղել, բայց ես գիտեմ, որ ծառայողական առումով լավ եմ գնահատվում: Ուսման առումով իրարից տարբերվում էին, Ազարյանը եւ Գնելը ուսման մեջ թերացել են, լավ չէին սովորում»:

Բնութագրելով սպանված կուրսանտին, վկան նշեց, որ Հայկազ Բարսեղյանը շատ լավ է սովորել, եղել է համեստ եւ բնավորությամբ հանգիստ կուրսանտ, շատ ընկերներ չի ունեցել, չի շփվել Հայկազ Բարսեղյանին կապիտանը դրական է բնութագրում.«Քիչ շփվող և լավ սովորող կուրսանտ էր»:

Վկայի խոսքով, դեպքի օրը` վերկացից հինգ րոպե առաջ, ստորաբաժանման հերթապահը զեկուցել է, որ ննջարանում Հայկազ Բարսեղյանի անկողինն ամբողջությամբ արյուն է, նա էլ չկա:

«Անկողինը կիսաբացված էր, մատրասը լրիվ արյուն էր, գիտակցելով, որ դեպքի վայր ա, թույլ չեմ տվել, որ ինչ-որ մեկը մտնի, բոլորին հանել եմ դուրս: Զեկուցել եմ բուժկետ, զորամասի հրամանատարին, միջոցներ եմ ձեռնարկել Բարսեղյանին փնտրելու ուղղությամբ: Հետո էդ ընթացքում լուրը ստացվեց, որ Հայկազին գտել են, հասել եւ լսել եմ, որ նրան սպորտհրապարակում կախված են գտել, թույլ չեմ տվել, որ մոտենան տարածքին, բոլորս ներկա ենք եղել, մինչեւ օրինապահ մարմինները հասել են տեղ»:

Վկան նշեց, որ ննջարանում, երբ Հայկազ Բարսեղյանի անկողինը գտել են արյունոտ վիճակում, ամբաստանյալներից եղել են Մովսես Ազարյանը եւ Վաչե Սահակյանը, այդ ժամանակ Վաչեն սրածայր առարկա է ցույց տվել իրեն. «Ազարյանն ինձ կտրող սուր գործիք ցույց տվեց, որ վերցրեց, ես ասի` քից գետնին, գործ չունես, կարող ա մատնահետքերդ մնան վրան ու ինքն էլ գցեց: Ասեց` հեսա, երեւի սրանով ա արել: Ես հստակ չեմ հիշում կոնկրետ Մովսեսն է եղել, թե չէ»:

Ամբաստանյալներից Վաչե Սահակյանը հայտարարեց, որ ածելին ինքն է գետնից վերցրել:

 

Արա Զաքարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց վկայի հարցաքննությունը հետաձգել, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա նախապատրաստվի վկայի հարցաքննությանը: Մեղադրողներն ու տուժող կողմն առարկեցին պաշտպանի միջնորդությանը` նշելով, որ այն ժամանակավրեպ է:

Դատարանը պաշտպանի միջնորդությունը մերժեց: Որից հետո պաշտպանական կողմը հնչեցրեց հարցերը:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ