19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամբաստանյալը դուք եք. Արարատ Խանդոյանը` դատավորին

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող  Արարատ Խանդոյանի պատիժը մեղմացնելու  պաշտպանի բողոքն այսօր` դեկտեմբերի 11-ին  Վերաքննիչ դատարանը մերժել է։ 

Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմել էր պատիժը վեարանայելու համար: Ղարագյոզյանը  որպես հիմք մատնանշել է, որ  իր պաշտպանյալի  դեմ ցուցմունք տվողները ոստիկանության երկու  աշխատակից են եղել, որոնք  արժանահավատ չեն։

Ղարագյոզյանը նշել է նաև, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի, վերջին երկու օրվա ընթացքում ստիպված են եղել մի քանի անգամ շտապօգնություն կանչել, սակայն այս հանգամանքը դատարանը հաշվի չի առել։  Արա Ղարագյոզյանը միջնորդություն է ներկայացրել նաեւ ուսումնասիրել այն տեսանյութերը, որոնց հիման վրա էլ նրան մեղադրանք է առաջադրվել։ Դատարանը այս միջնորդությունը եւս մերժել է։

Նշենք, որ դատական նիստը ընթացել է բուռն մթնոլորտում։ Արարատ Խանդոյանը դատավորներին արգելել է իրեն դիմել որպես ամբաստանյալ։ «Ինձ ամբաստանյալ մի դիմեք, ամբաստանյալը դուք եք։ Ես քաղբանտարկյալ եմ, ոչ թե ամբաստանյալ, ամբաստանյալը դուք ես, ես քո նմանների հտեւանքով եմ էստեղ, դու երեխա ես եղել, չես հասկացել, որը որից հետո է»,–հայտարարել է Արարատ Խանդոյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ