Ցմահ դատապարտյալին «մղում են» մահվան, հույսը Սերժ Սարգսյանն է
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին վաղաժամկետ պայմանականով ազատելու հայցը։
Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը կբողոքարկի վճիռը: Նա գտնում է, որ բոլոր հիմքեր կան Ստեփան Գրիգորյանի նկատմամբ վաղաժամեկտ պայմանական կիրառելու համար․ «23 տարվա մեջ ինքը դրական վարքագիծ է դրսեւորել, միայն 2 անգամ հեռախոս են հայտնաբերել իր մոտից»։
Նշենք, որ ցմահ դատապարտյալը բազմիցս դիմել է Henaran.am-ի խմբագրությանը:
Վերջին մերժումը ստանալուց հետո էլ նա հավատում է, որ մի օր տուն կգնա և կլինի ազատության մեջ:
«Ես հավատում եմ ու սա միակ բանն է, որ ինձ կապում է կյանքին: Սիրտս թրթռում է ու հույսս կապել եմ ՀՀ նախագահի հետ, որը կարող է ներում շնորհել»,-ասում է Ստեփան Գրիգորյանը:
«Ես մարդ չեմ սպանել, ես սպանությանն եմ ներկա եղել: Երիտասարդ Ստեփանին մահապատժի են դատապարտել ու նա վաղուց մահացել է: Ձեր առաջ 54 տարեկան տղամարդ է կանգնած, որի միակ երազանքը ընտանիքի կողքին ապրելն է: Ես կյանքովս եմ պատասխան տվել գործածս հանցանքի համար: Փաստորեն ամեն տարի պիտի հիմնարկը ներկայացնի` դուք գաք ու անցյալս կարդաք : Ամեն անգամ մերժեք ու այսպես ինչքա՞ն .24-25-26-27-28 տարի և վերջում ինձ ինֆարկտ կխփի: Մեռնելուց հետո կասեք` մեղք էր մարդը»,-նշել է Ստեփան Գրիգորյանը:
Նշենք, որ Ստեփան Գրիգորյանն՝ իր պայմանական ազատումը հետաձգելու կամ մերժելու մասին, արդեն երրորդ դիմումն է վիճարկում դատարաններում:
Նշենք, որ ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանին:
Ցմահ դատամարտյալի հետ Henaran.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար