30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար կարող է օգտագործել ղարաբաղյան հակամարտությո՞ւնը

Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվացրել է իր քաղաքականությունն Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների, հատկապես թալիշների մասով

Ռուսաստանի ԱԳՆ-ն վերջերս չէր ստացել Ադրբեջանի համաձայնությունը Գեորգի Զուևին այդ երկրում ՌԴ նոր դեսպան նշանակելու առնչությամբ և նշում էր, որ Ադրբեջանը հրաժարվել է տալ Գեորգի Զուևին դեսպան նշանակելու նախնական համաձայնությունը՝ նրա «վառ արտահայտված հայամետ դիրքորոշման» պատճառով:

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկում այսօր հայտնվել է մի հրապարակում, որտեղ քննարկվել են Ադրրբեջանի դիվանագիտական այդ քայլի իրական պատճառները, և հետաքրքիր է, որ բացի հիմնական պատճառներից, մասնավորապես հայ-ռուսական համատեղ զորավարժությունների անցկացումից, Համառուսական ադրբեջանական կոնգրեսի լուծարումից և այլն, ակնարկ է եղել նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն առաջացնող մեկ այլ խնդրի մասին։ Նշվել է, որ Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվացրել է իր քաղաքականություն Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների, հատկապես թալիշների մասով և խրախուսում է նույն անել նաև իր դաշնակիցներին՝ ակնարկելով այստեղ արդեն Հայաստանին։

Շատերն են կարծիքներ հայտնել, որ Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար կարող է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը, բայց Ռուսաստանը, ենթադրաբար, իր ջանքերը կարող է կենտրոնացնել մեկ այլ ուղղության՝ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների վրա, որը պակաս վտանգավոր չի այդ երկրի համար։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի գրռումը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ