17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Արցախի նախագահն ընդունել է Գագիկ Ծառուկյանին ու նրա եվրոպացի հյուրերին

Ազգային ժողովի նիստերի դահլիճում դեկտեմբերի 16-ին կայացել է Արցախի խորհրդարանականների և աշխարհի տարբեր երկրների պահպանողական ու ռեֆորմիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Օտարերկրյա պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախը բաց է բոլոր այն մարդկանց համար, […]

«Ես ծնվել եմ կույրերի ընտանիքում և մեր տանը երեք գիրք կար». Եզնիկ Սրբազանի պատմությունը/տեսանյութ/

«Ես ծնվել եմ կույրերի ընտանիքում: Մայրս երեք գիրք ուներ: Երկուսը  Աստվածաշունչ էր` մեկը գրաբար, մյուսը` աշխարհաբար և երրորդը Նարեկ: Եվ ամեն շաբաթ երեկոյան նա խնդրում էր ինձ, կամ եղբորս, որպեսզի մենք իր համար ընթերցենք Նարեկից մի աղոթք և սուրբ գրքից մի էջ»,-երեկ` դեկտեմբերի 15-ին ԵԿՄ գրասենյակում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ ասաց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր […]

Կրակել է բենզալցակայանի աշխատակցի վրա

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բենզալցակայանի աշխատակցի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ  այն, որ «ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ Լ.Գաբրիելյանը՝ ծնված 1997 թ.։  Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում […]

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Այդ մասին ասված է Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:      

Այս տարի դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք.Գագիկ Սուրենյանը հայտնում է

Անցած տարի այս օրերին Երևանում գիշերը ջերմաստիճնը արդեն -22 աստիճան էր, այս տարի դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի գրառումը:

Գյումրիում 27 ամյա երիտասարդին կախված են գտել

Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել:  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնում են, որ  դեկտեմբերի 15-ին՝ ժամը  8:30-ին այդ մասին ահազանգը ստացվել է  շտապօգնության ծառայությունից: «Մեկնած խումբը նշված հասցեում  հայտնաբերել է 1990 թվականին  Լ.Վ.-ի դիակը պարանով կախված վիճակում»,-ասաց Ջանոյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Գորիսում մեքենան սահել է ձորը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  «Չերոմուշկայի կամուրջ» կոչվող հատվածում ավտոմեքենան սահել եւ ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օրբելյանների փողոցի թիվ 37 շենքին հարակից տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 71 RS 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.) շարժվել է […]

Հերթը հոսանքի թանկացմանն է. Անահիտ Բախշյանը ահազանգում է

«ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այսօր տանն եմ աշխատում ու հենց նոր դռան զանգը տվեցին: Բացեցի, թաղամասին էլեկտրիկն էր, ԷԼՑԱՆՑի աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ցանցի ծառայությունների նոր պայմանագիր ենք ստորագրելու: Հարցնում եմ, թե ի՞նչն է փոխվել, ասում է՝ ոչինչ: Հարցնում եմ, իսկ գինը փոխվե՞լ է, ասում է պայմանագրի մեջ գնի դիմաց ոչինչ չի գրված: Միանգամից […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին […]

«Ժամանակն է, որ Լատվիան ճանաչի ու դատապարտի Հայոց ցեղասպանությունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:   Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել խորացման հարցում կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, բարեկամական խմբերի միջեւ փոխայցերի ակտիվացումն ու շփումները:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի