25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սեֆիլյանը պետք է ներկա լինի «Սասնա ծռերի» դատին /տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր»-ի գործով նիստում այսօր պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց գործով ուսումնասիրվող ապացույցների մի դրավագում դատարան բերել նաև Ժիրայր Սեֆիլյանին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց` այս ապացույցները ուսումնասիրվել են Սեֆիլյանի և մյուսների դատական նիստում և արդյոք Սեֆիլյանը ներկա է եցել ապացույցների ուսումնասիրմանը:

Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ ապացույցների հետազոտումը Սեֆիլյանի գործով դատաքննության ժամանակ ավարտվել է և վերջինս ներկա է գտնվել այդ փուլին: 

Միջնորդությանը միացան նաև գործով մյուս պաշտպանները:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ