07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հերթական ծեծկռտուքը՝ խորհրդարանում

Խորհրդարաում ծեծի միջոցով հարցեր լուծելը դառնում է ավանդույթ: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը, ով նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, և Սերգեյ Բագրատյանը, գրում է 1in.am-ը:

Ըստ կայքի՝ երբ Դատական օրենսգրքի քվեարկությունից հետո «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը, Սերգեյ Բագրատյանը ասել է. «Էդ բլյաթը ինչի կողմ քվեարկեց»՝ նկատի ունենալով դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունը, ով չմիացավ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի բոյկոտին և կողմ քվեարկեց օրենսգրքին: Բագրատյանի այս արտահայտությանը կտրուկ է արձագանքել Արթուր Մանուկյանը, ով սկսել է հայհոյել Բագրատյանին՝ ասելով որ Ազիզյանը իր հոր ընկերն է: Հետագա վիճաբանությունը շարունակվել է Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում, որտեղ արդեն պատգամավորները աչքից հեռու սկսել են ծեծել իրար: Չնայած դրան՝ ԱԺ միջանցքում լսվում էին պատգամավորների հայհոյանքները և սպառնալիքները: Ծեծկռտուքին ներկա պատգամավորներ Դավիթ Մանուկյանը և Հրանտ Մադաթյանը տևական ժամանակ չեն կարողացել բաժանել նրանց, և միայն 10-15 րոպե տևած ծեծկռտուքից հետո է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել և հարաբերությունները պարզել ԱԺ շենքից դուրս:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հիմա կողմերից յուրաքանչյուրը հավաքում է իր կողմնակիցներին, չնայած հնարավոր է, որ միջամտի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ թույլ չտալով, որ ընդհարումը վերածվի արյունահեղության:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ