15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է. Էնֆիաջյան

 Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց դաշինքի  պատգամավորներ  Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուք տեղի չի ունեցել, ինչի մասին երեկ գրվել էր լրատվամիջոցներում:

Դիտարկմանը, որ ականատեսներ են եղել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Հավանաբար, աշխատասենյակի  կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է»:

Երեկ պատգամավորները հանդիպում էին ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հարցին, թե քննարկել են միջադեպը, նա պատասխանեց. «Ի՞նչ միջադեպ, եթե միջադեպ չի եղել, ի՞նչ քննարկենք: Մենք միշտ էլ խմբակցությունում քննարկումներ ենք ունենում, գրեթե ամեն օր էլ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում ենք»:

Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում բարձրացած աղմուկին, Էնֆիաջյանն ասաց, թե այս հարցով էլ խմբակցությունում քննարկում եղել է, սակայն սա չի նշանակում, որ իրենք կաշկանդված են իրենց դիրքորոշումը հայտնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ