Դատավորը կտրեց «Սասնա ծռեր»-ի «ձայնը»
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը:
Ընդմիջումից հետո մեղադրող դատախազները շարունակում են ներկայացնել գրավոր ապացույցները:
Ըստ արձանագրության՝ առգրավել են «Սասնա ծռերի» հագուստները, որով նրանք եղել են ՊՊԾ գնդում գտնված ժամանակ, տարբեր տեսակի զենքեր, մետաղալարեր:
Երբ դատախազ Արամ Արամյանը ներկայացնում էր առգրաված իրերի ցուցակը Գագիկ Եղիազարյանը փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը թույլ չտվեց:
Նշենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանը հավքել է տվել գործով ամբաստանյալների համար տրամադրված խոսափողերը:
«Սասնա ծռերը» նստած տեղից խոսում են և խանգարում նիստը, սակայն դահիլճում գտնվողներին լսելի չէ նրանց ձայնը:
Հիշեցնենք, որ խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, Սասնիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: