28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Քուչի» բարքերը՝ ծեծկռտուք ԱԺ-ում

Ինչպես   հայտնել ենք,    Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը   և Սերգեյ Բագրատյանը:

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Խիստ բացասաբար եմ վերաբերվում նման միջադեպերին: Անկախ նրանից, թե կոնֆլիկտի կողմերը   որքանով են ճիշտ, այնուամենայնիվ, երբ չափահաս մարդիկ իրենց ձեռքերին ազատություն են տալիս,  այդ քայլով  վարկաբեկում են մեր խորհրդարանը, պետությունը, էլ չեմ խոսում իրենց համբավի մասին: 

Հայաստանի խորհրդարանը  քուչա չէ, քուչի բարքերը չի կարելի խորհրդարան բերել:  Ցավում եմ, որ մեր խորհրդարանում նման բաներ են լինում:  Նման երևույթները  պիտի խստագույնս դատապարտվեն, պատժվեն.  դա պիտի նախադեպ  լինի ու շարունակվի, որ հայհոյախոս  կամ  ձեռքերին  ու ոտքերին ազատություն տվող  պատգամավորները  կամովին իրենց  մանդատը վայր դնեն: Նման մարդիկ խորհրդարանում  անելիք չունեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ