Միավորվեցին հանուն երգի. հուզիչ պատմություն/տեսանյութ/

Աշուղ Սահանուշի ջանքերով Սպիտակ քաղաքում ծնունդ առավ «Հրաշք» ժողովրդական երգի համույթը: Աշուղը իր շուրջը համախմբեց երգի նվիրյալներին: Այդ նվիրյալներից էր` Էդգար Պեպանյանը: Էդգար Պեպանյանը իր հոգու խոսքը հանրությանը հանձնում է երաժշտության տեսքով: Երկար խոսել չի սիրում, միայն նշում է, որ իրենը երաժշտությունն է: Լռում է… 150-ից ավելի երաժշտություն է հեղինակել,որոնցից մի մասը երգի են վերածվել: […]