Դավիթաշենի տանը, որտեղ պայթյուն էր տեղի ունեցել, 4 արկ է հայտնաբերվել

Օգոստոսի 3-ին,ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ: Պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ 125 մմ, 1 հատ հակատանկային ականանետի արկ և 1 հատ հրթիռային արկ՝ բոլորը մարտական վիճակում: Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային […]