02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Գրականությունը չի կարելի լվացքի փոշու նման գովազդել. գրականագետ/տեսանյութ/

«Այսօր խայտաբղետ է դարձել գրական դաշտը և յուրաքանչյուր ոք իր մեկնություններով փորձում է եղանակ փոխել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ, Բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Գրականագետը նկատեց.«Գրականությունը չի կարելի լվացքի փոշու նման գովազդել, ասել, որ իմ արտադրած գրականությունը ավելի լավն է…»,-ասաց Ավանեսյանը հավելելով, որ մտավորականին հարիր չէ բիզնեսմենի նման գովազդ անելը: Մանրամասները` տեսանյութում՛

Ազատել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել Արտակ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Որոշման համար հիմք ընդունվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը։

«Կայսերական մտածողություն է…»/տեսանյութ/

«Մեր լեզուն մեր ինքնության պահպանման հիմնական գրավականն է եղել և այդ իմաստով մենք մեր լեզվի հանդեպ միշտ սրբազան վերաբերմունք ենք ունեցել: Այդ է պատճառը, որ ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ընդունելու առաջարկը բուռն է ընդունվում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանա, անդրադառնալով ռուս գործիչների աղմկահարույց առաջարկին`ռուսերեն երկրորդ պետական լեզու դարձնելու մասին,  ասաց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն […]

Գրական դաշտում էլ կապիկներ կան. բանաստեղծը մանրամասնեց /տեսանյութ/

«Որևէ կերպ չի կարելի քննարկել ռուսերենին կամ այլ լեզվին Հայաստանում պետական կարգավիճակ տալու հարցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նման կարծիք հայտնեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ «Ռուսերենը շատ հրաշալի լեզու է, որով հրաշք գրականություն ենք կարդացել, բայց չի կարելի ասել, որ սա ձեր պետական լեզուն է պետք է լինի։ Բա մեր մայրենի լեզվին ի՞նչ կարգավիճակ տանք, որպեսզի […]

Երաշտ է. Հրաչ Բերբերյանը ահազանգում է

«Գյուղատնտեսությունում ծանր վիճակ է, արդեն երաշտ ունենք»,- այսօր` օգստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: «Ծանր վիճակ է բոլոր մարզերում, հատկապես՝ Շիրակում, Տավուշում: Այս պայմաններում կարտոֆիլը կրկնակի ջուր է պահանջում ոռոգման համար, քանի որ անմիջապես գոլորշիանում է ոռոգման ջուրը և ազդում է բերքի վրա: Հիմա արդեն մեկի փոխարեն պետք է […]

Սոնա յարի սերն ու հայրենիքը. Խաչիկ Արենցին բացահայտում է /վիդեո/

Խոսելուց առաջ երգում է, հրաշալի ձայնի զուլալ հնչունները ունակ են հաղորդելու կատարողի ապրումները: Աչքերի մեջ հին ու նոր հայրենիքն է, սրտի մեջ սերը, որը ստիպում է արարել: Խաչիկ Արենցին ժամանակակից երգարվեստում ասելիք ունի: Արենի գյուղում ծնված Խաչիկը դեռ մանկուց երգել է: «Երգի հանդեպ սերը իմ մեջ արթնացրել է տատիկս, որի անչափ շնորհակալ եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

Ադրբեջանի հերթական սուտը

Ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել այն մասին, իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ եւ վիրավորել 13-ամյա  երեխայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ […]

Անի Զախարյանը չի լռի

Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար պայմանական ազատազրկման դատապարտված` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի պաշտպանը Վերաքննիչ է դիմել: Զախարյանի պաշտպանն արդարացում է պահանջում: Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից հունիսի 29-ին Զախարյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը վճռեց պատիժը պայմանականորեն […]

«Մա՛մ, ասա` ինձ ավտոմատով սպանեն, ոչ թե դանակով». բացառիկ մանրամասներ Բերդաձորի օկուպացման պատմությունից/տեսանյութ/

Արցախի հանրապետության  Շուշիի տարածաշրջանի Բերդաձոր ենթաշրջանը մեկ տարի օկուպացված է եղել Ադրբեջանի կողմից: Այն ազատագրվել է 1992 թվականի մայիսի 17-ին: Բերդաձորի նախկին բնակչուհի Տաթևիկ Սաֆարյանը նշում է, որ ինքը ամուսնացել է համադասարանցու հետո, ով տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Աբովյան քաղաք: «1989 թվականին 15 ընտանիք հայրենապահպան մղումներով վերադարձան գյուղ: Գյուղը արթնացում ապրեց, աշխատատեղեր սկսվեցին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված