28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Սոնա յարի սերն ու հայրենիքը. Խաչիկ Արենցին բացահայտում է /վիդեո/

Խոսելուց առաջ երգում է, հրաշալի ձայնի զուլալ հնչունները ունակ են հաղորդելու կատարողի ապրումները: Աչքերի մեջ հին ու նոր հայրենիքն է, սրտի մեջ սերը, որը ստիպում է արարել:

Խաչիկ Արենցին ժամանակակից երգարվեստում ասելիք ունի: Արենի գյուղում ծնված Խաչիկը դեռ մանկուց երգել է:

14729161_1845934658973931_3744853428812008851_n

«Երգի հանդեպ սերը իմ մեջ արթնացրել է տատիկս, որի անչափ շնորհակալ եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ազգագրական, ժողովրդական երգերի կատարողը:

Խաչիկը վեց տարեկան էր, երբ ծնողները նրան երաժշտական դպրոց տարան, որտեղ նա պետք է սովորեր ջութակի բաժնում.«Չկարողացա սիրել իմ գործիքը ու ինձ միայն ժողովրդական երգն էր կանչում»:

Անցած տարի  Խաչիկ Արենցին նկարահանել է իր անդրանիկ «Սոնա յար» տեսահոլովակը: Երգի հեղինակն էլ ինքն է: Խաչիկ Արենցին երգը կատարում է իր վարպետի՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ:

15192597_375404589467429_1257377799942015456_n

«Այդ ժամանակ սիրահարված էի  ու ծնվեց «Սոնա յար» երգը: Դէ հասկանալի է, որ զգացմունքները ստեղծագործելու պահանջ են ծնում»,-ասում է Խաչիկ Արենվին:

Խաչիկ Արենցին հատուկ շնորհակալություն է հայտնում տեսահոլովակի ռեժիսոր Էդգար Ղուկասյանին և «Պռո վիդեո» նկարահանման անձնակազմին, «Սասուն» ազգագրական համույթին, նաև Գագիկ Սարգսյանին, ում ղեկավարած «Զարթոնք» համույթի կազմում ունեցած համերգները շատ է կարևորում:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=wg6pgTr2Hxo&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ