27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միավորվեցին հանուն երգի. հուզիչ պատմություն/տեսանյութ/

Աշուղ Սահանուշի ջանքերով Սպիտակ քաղաքում ծնունդ առավ «Հրաշք» ժողովրդական երգի համույթը:

Աշուղը իր շուրջը համախմբեց երգի նվիրյալներին: Այդ նվիրյալներից էր` Էդգար Պեպանյանը:

Էդգար Պեպանյանը իր հոգու խոսքը հանրությանը հանձնում է երաժշտության տեսքով: Երկար խոսել չի սիրում, միայն նշում է, որ  իրենը երաժշտությունն է: Լռում է…

150-ից ավելի երաժշտություն է հեղինակել,որոնցից մի մասը երգի են վերածվել: Էդգար Պեպանյանը համագործակցում է աշուղ Սահանուշի հետ, ով իր համեստ , բայց պայքարող տեսակով հույս ու հավատ է ներշնչում Էդգարին:

Աշուղ Սահանուշը մի երգ է գրել` Էդգարի համար: Միասին են միս ու ավյուն տվել այս երգին:

«Հազարների մեջ մեկի նման չես» երգը միավորեց ու համագործակցության սկիզբ դառավ երկու մտավորականների համար:

Տեսահոլավակի ծննդյան աջակցեցին և նկարահանումներին միացան «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը, որի ղեկավարն է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո):

https://www.youtube.com/watch?v=bMdfvLsR4NA

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ