02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Հակառակ Լևոն Մկրտչյանի հրամանին՝ Մայր բուհում ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերը չեն զեղչում /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով: Բողոքի ակցիայի ընթացքում ապրիլյան պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող  Մանվել Մանուկյանը  նշեց  ՝  ապրիլյան   քառօրյա պատերազմի մասնակից  բազմաթիվ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում։ «Պատճառաբանություններն անհեթեթ են, քանի որ եթե զեղչն արվում է քառօրյա պատերազմի մասնակիցների […]

«Մեր երազանքների բյուջեն չէ, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»

«Սա իրատեսական բյուջե է, մեր երազանքների բյուջեն չէ, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ 018թ. բյուջեն կայունացման բյուջե է, անհրաժեշտ է հրաժարվել «այսօր» և «հիմա» արտահայտություններից, նաև շատ կարևոր է ծախսերի արդյունավետությունը, քանի որ […]

«Մի գործարար կար, որ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչև հիմա շողուլի չի գալիս»

«Գյուղում, համայնքում այլ կարգով են լրիվ գնում ընտրության, գյուղացու մարդուն ոչ ոք չի կարող թույլ չտալ: Գյուղապետին հակադիր մասա միշտ կա, ուղղակի քաղաքական հենակետ չունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրություններից: Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը նշեց, որ եթե իշխանությունը հարցը դնի այնպես, որ գյուղացին գյուղապետ ընտրելով պատասխանատվություն […]

Դատարանի դիրքորոշումը քաղաքական է. Անդրիաս Ղուկասյանը մանրամասնեց

Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր`  ինքնաբացարկի միջնորդություն է  հայտնել  նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանին: Կարեն Մեժլումյանը նշել է , որ դատավորը կողմնակալ է, հանդես է գալիս մեղադրական կողմից: Պաշտպանի նշում է, որ դատավորի կողմնակալությունն ավելի ակնհայտ երեւաց անցած դատական նիստին` գործով վկա Գեղամ Սահակյանի […]

Ուսանողներն անժամկետ դասադուլ են հայտարարում /տեսանյութ/

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է: Բողոքի ակցիայի մասնակից ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել: Պնդում են՝ դասադուլը շարունակվելու է, քանի դեռ հարցը լուծում չի ստացել:Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Սեմ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները հաստատակամ են: […]

Պայթունավտանգ իրավիճակ ԵՊՀ-ում

ԵՊՀ  ուսանողները այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում   ընդդեմ տարկետման վերացման: Նրանք պահանջում են, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպի ու լսի ուսանողներին: Ուսանողները նշում են, որ տարկետման իրավունք չունենալով ուսանողին զրկում են նորմալ առաջընթացի իրավուընքից ու արդյունքում կտուժի գիտությունը: Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են հարյուրավոր ուսանողներ նրանք պարբերաբար բացականչում են. «Դասախոս միացիր»: […]

Այնպես չէ, որ Թուրքիայում ասում են` վայ Ադրբեջանն ինչ լավ երկիր է. թուրք հրապարակախոս

Ազգությամբ թուրք գրող-հրապարակախոս Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը, ով վերջերս Հայաստանում էր,  կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան առաջին հերթին  պիտի մտածի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին, պատմական անցյալի ու իրենց իսկ նկատմամբ հարգանքը ամբողջ աշխարհի կողմից մեծացնելու համար: «Մյուս հարցերը կարող են դիվանագիտութան  միջոցով լուծվել: Ադրբեջանի հետ հարաբերությունները չպիտի լինեն առաջնային Հայաստանի հետ հարաբերությունների փոխարեն»,-Henaran.am-ի հետ […]

«ԱԱ՞Ծ-ն է սարքել Բաբայանի գլխին»

Կենտրոն և  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 6-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը:   Գործով ամբաստանյալՍանասար Գաբրիելյանը նիստի ժամանակ նկատեց , որ այդ փաստաթուղթը հիմք չի ու հիշեցրեց՝ վկա Շուշանյանը ինքն է ասել, որր իրեն ուղորդել են »: ԱպաԳաբրիելյանը նշեց՝ 2009թ. Էջմիածնում Ջիվան Գասպարյան անունով անձ է սպանվել, եւ քննիչն էլ ակնարկել է՝ եթե Գաբրիելյանը եւ Շուշանյանը Սամվել Բաբայանի […]

«Խաղը, ինձ թվում է, բավականին բարդ է լինելու»

«Եթե հիմա չեն խոսում Հայաստանի մեկուսացման մասին, այս խնդիրները ապագայի կտրվածքով ավելի կարևոր կդառնան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումից:  Նա նկատեց, որ այս նախագիծը լուրջ բան է փոխում միջմայրցամաքային առևտրի հարցում: «Այս օրերին հետևելով ադրբեջանական մամուլին՝ կարելի է  տեսնել, որ ԵՄ դեսպանի անգամ ողջույնը շատ […]

Արցախում հակատանկային նռնակ է պայթել. կա զոհ և վիրավորներ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի