25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պայթունավտանգ իրավիճակ ԵՊՀ-ում

ԵՊՀ  ուսանողները այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում   ընդդեմ տարկետման վերացման:

Նրանք պահանջում են, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպի ու լսի ուսանողներին: Ուսանողները նշում են, որ տարկետման իրավունք չունենալով ուսանողին զրկում են նորմալ առաջընթացի իրավուընքից ու արդյունքում կտուժի գիտությունը:

Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են հարյուրավոր ուսանողներ նրանք պարբերաբար բացականչում են. «Դասախոս միացիր»:

Ուսանողներից մեկը հայտնում է, որ ինքը փորձել է լսարաններից մեկում հայտարարություն անել, սակայն դասախոսը քաշել է թևից և արգելել հայտարարություն անել:

Դասադուլին մասնակցում են  ԵՊՀ տարբբեր ֆակուլտետների ուսանողներ, ինչպես նաև ասանողներ  այլ ԲՈՒՀ-երից: Նշենք, որ ակցիային միանում են  նաև դասախոսներ:

Այս պահին ներսում գտնվող ուսանողներին թույլ չեն տալիս միանալ ակցիային: Ներսից փակ են բուհ-ի դռները :

Ուսանողներին հանդարտեցնելու եկած դասախոսներից մեկը որ դասադուլը քաղաքականացվում է, քանի որ այստեղ հավաքվածներից քչերն են հավակնում գիտությամբ զբաղվել:

«Ցանկացած հայ երիտասարդ պետք է 18 տարեկանից զենքին տիրապետի »,-նշեց դասախոսը:

Նշենք, որ իրավիճակը բավականին լարված է ու պայթյունավտանգ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ