07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Մի գործարար կար, որ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչև հիմա շողուլի չի գալիս»

«Գյուղում, համայնքում այլ կարգով են լրիվ գնում ընտրության, գյուղացու մարդուն ոչ ոք չի կարող թույլ չտալ: Գյուղապետին հակադիր մասա միշտ կա, ուղղակի քաղաքական հենակետ չունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով ՏԻՄ ընտրություններից:

Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը նշեց, որ եթե իշխանությունը հարցը դնի այնպես, որ գյուղացին գյուղապետ ընտրելով պատասխանատվություն վերցնի նաև իր վաղվա օրվա նկատմամբ, ապա ընտրությունն այլ կլինի: «Իսկ ինչ իշխանություն ունես, ընդդիմությունն էլ դրա հայելին է»,-ասաց նա: Լեռնիկ Ալեքսանյանն էլ արձագանքեց, թե նաև հակառակն է ճիշտ: «Այսօր եթե ընդդիմության ղեկավարները գնում են ընտրության՝ իրենց անձնական խնդիրները լուծելու համար…իսկ իշխանությունը գոնե գործ է անում»,-ասաց իշխանության ներկայացուցիչը:

Նա ցավով արձանագրեց, որ իշխանության թերությունների համար մեղավոր է նաև ընդդիմությունը: 

Քաղաքական տոխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ նկատեց, որ այսօր ընդդիմությանը Հայաստանում աջացող չկա« «2008 թ-ին մի գործարար կար, որ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչև հիմա շողուլի չի գալիս»,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ