18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մեր երազանքների բյուջեն չէ, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»

«Սա իրատեսական բյուջե է, մեր երազանքների բյուջեն չէ, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: Նա հավելեց, որ 018թ. բյուջեն կայունացման բյուջե է, անհրաժեշտ է հրաժարվել «այսօր» և «հիմա» արտահայտություններից, նաև շատ կարևոր է ծախսերի արդյունավետությունը, քանի որ մենք ոչ այնքան գումարի խնդիր ունենք, որքան եղած գումարն արդյունավետ ծախսելու, այսինքն` հարկատուների գումարները պետք է արդյունավետ ծախսել:

 «Հիմա էս ժողովուրդը 10% վա՞տ է ապրելու: Պետք է պատասխան տալ, ընդդիմությունը թերթերով հրապարակել է, ես իշխանությունից պատասխան դեռ չեմ լսել»,-Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին դիմելով ու ընդդիմության արած հայտարարությունները մեջբերելով՝ ասաց Շարմազանովը:

Վ.Արամյանն էլ արձագանքեց. «Բյուջեի ուղերձն են կայունացումը և տնտեսական աճը: Մենք աշխատում ենք, որ հանրությանն ազդակներ տանք, թե ինչ ենք անում և ուր ենք գնում: Հաջորդ տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասնելու է 3960 դոլարի, որը մոտ 300 դոլարով  ավելի շատ է, քան այս տարի: Ակնկալում ենք, որ 2018թ-ին, բացի ՀՆԱ-ից, կավելանան նաև տրանսֆերները` մոտ 8%, որ մեր տնտեսության վրա նույնպես մեծ ազդեցություն ունի»:

Նախարարը չհամաձայնեց ընդդիմադիրների հայտարարության հետ, թե մեր կյանքը գնալով վատանալու է: Նա վստահեցրեց, որ կառավարությունը ճիշտ ռազմավարություն և ուղղություն է վերցրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ