01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

«Ես չեմ կարող լսել բաշիբոզուկների և ենիչերների». «Սասնա ծռեր»-ը դատարանում ըմբոստացել են

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ դեկտեմբերի 5-ին  շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի  11 անդամի  գործով դատական նիստը:  Նիստի ժամանակ  նախագահող դատավոր Արթուր Օհանյանը հայտարարել է , որ սկսվում է գործով դատաքննությունը եւ մեղադրողներին խնդրել է  ընթերցել մեղադրական եզրակացության մասը։ Մի քանի ամբաստանյալների մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ)  ոտքի է կանգնել  և […]

Առաջ դհոլ-զուռնայով էին բանակ ճանապարհում, հիմա վախով

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը գտնում է, որ տարկետում պիտի լինի, եթե բացառիկ շնորհալի ուսանողներ կան, ովքեր ազգին շատ պիտանի են: «Նրանց համար տարկետում կարելի է կիրառել, բայց տարկետումը, որ դնում են շրջանառության մեջ, դառնում է կոռուպցիայի միջոց»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս կողմ է, որ տարկետում չլինի. «Առանց այդ էլ […]

«Երկիր ենք կորցնում, հողեր ենք հանձնո՞ւմ…»/տեսանյութ/

«Ազատամարտիկ հասկացությունը խորթ է իշխանությանը: անցած պատերազմին էլ գնացին նվիրյալները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Աղավնի Սահակյանը: Սահակյանը անդրադարձավ «Սասնա ծռեր»-ի դատավարությանը և նկատեց, որ հերոսները դատվում են.«Երկիր ենք կորցնում, հողեր ենք հանձնում…չի կարելի, չէ՞…»: Մանրամասները` տեսանյութում:

«Հեռախոսս ծախեցի, որ առանց լույս չմնա երեխան». «Սարի թաղի» գործով կալանավորվածի կին

«Մեր վիճակը գնալով ծանրացավ, բանը հասավ նրան, որ վատառողջ եմ: Դեղերի գումար էլ չունեմ: Մի տարի երկու ամիս է ամուսինս կալանավորված է: Դատական նիստերը անընդհատ հետաձգվում են: Վկաները չեն գալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: «Ամուսնուս առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: […]

Խաղի մակարդակը նույնն է մնալու

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ 2018 թվականի ապրիլին ընդառաջ ինչ-որ գործընթացներ ընդդիմադիր դաշտում կլինեն, առավել ևս եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Բայց ուզում եմ հարց տալ՝ ո՞րն է այդ քաղաքական գործընթացի հետապնդած նպատակը՝ համակերպվե՞լ «Հանրապետական» կուսակցության իշխանության հետ, որի իրավունքը նա արդեն «վաստակել է» […]

Գողերն իրենց «սխոդկաները» Հայաստանում են անում. Պուտինն արգելել է ՌԴ-ում

Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանի համար տարբերություն չկա, թե ով կլինի վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո, եթե նա լինելու է այս իշխանության ներկայացուցիչը: «Կրիմինալն այնքան է մտել բիզնեսի, քաղաքականության մեջ, որ այստեղ ոչինչ չի փոխվում ռակիրովկա անելու: Կրիմինալը հասկացել է, որ Հայաստանում կարճ ժամանակահատվածում կարելի է կտրուկ հարստանալ ու մնալ անպատիժ, իսկ դրան գարանտ […]

«Շատ-շատ լավ օրենքներ ընդունելով՝ մենք շուտ Եվրոպա չենք դառնալու»

«Իհարկե, պետք է արձանագրենք, որ  Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծ առաջընթաց էր, անհրաժեշտ քայլ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ ՀՀ-ի առջև Եվրամիության կողմից դրվող պահանջների մի մասը քաղաքական է, մյուսը՝ իրավական, իսկ տնտեսականն՝  ավելի քիչ: «Տնտեսականի մեջ ես կառանձնացնեմ այն պահանջը, որ Կենտրոնական բանկի […]

Այս ամիսների ընթացքում այնքան բան կփոխվի. ՀՅԴ-ը կսատարի՞ Սերժ Սարգսյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կետերի կյանքի կոչելուն, սրա հետ կապված ներքաղաքական զարգացումներին, 2018 թվականի վարչապետի թեկնածուին: – Պարո՛ն Ռուստամյան, իհարկե, ստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակայի համաձայնագիրը, սակայն մի քանի պահանջներ, բնականաբար, դրվելու են Հայաստանի առաջ՝ ժողովրդավարության ձեռքբերում, կոռուպցիայի նվազում, մենաշնորհների, […]

«Ոչ մի ռազմական գործիչ Բաբայանի հետ ռիսկ չի արել բարձր ձայնով խոսի».Ապարանցի Ռազմիկի ցավը

«Սամվել Բաբայանին դատում են չհիմնավորված հանցանքների համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Արդեն հայտնել ենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արշակ Վարդանյանը երեկ հրապարակեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով դատավճիռը: ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ռազմիկ Պետրոսյանը […]

Նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել էր Բաքվում.քաղաքագետ/տեսանյութ/

«Նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել է Բաքվում. Անդրանիկ Թևանյան Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով  դատավճիռը: Արդեն հայտնել ենք, որ Արցախի հերոս  Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: «Դատարանը Բաբայանի գործով քաղաքական որոշումը դակեց: Հիշեցնեմ, որ նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել էր Բաքվում»,-լրագրողների հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի