21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ոչ մի ռազմական գործիչ Բաբայանի հետ ռիսկ չի արել բարձր ձայնով խոսի».Ապարանցի Ռազմիկի ցավը

«Սամվել Բաբայանին դատում են չհիմնավորված հանցանքների համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

Արդեն հայտնել ենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Արշակ Վարդանյանը երեկ հրապարակեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով դատավճիռը: ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Ռազմիկ Պետրոսյանը նկատում է, որ դատաքննության ժամանակ Բաբայանի հանցանքը չի հիմնավորցել:

«Հերթական անգամ մեր հերոսները զնդանում են…»,-ընդգծում է հրամանատարը և նկատում, որ նման հերոսների դատապարտումը` հակառակորդի ջրաղացին ջուր լցնել է:

«Ոչ մի ռազմական գործիչ Բաբայանի հետ ռիսկ չի արել բարձր ձայնով խոսի, բա հիմա….»,-զարմանում է Ռազմիկ Պետրոսյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ