02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

ՀՀ Նախագահն անհրաժեշտ է համարել ԼՂՀ-ի հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագիր

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր: Նիստի սկզբում Հանրապետության Նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը […]

Ադրբեջանական կողմը 200-ից ավելի կորուստ ունի/վիդեո/

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Համաձայն ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության` Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր և հակառակորդին հասցնել ծանր վնասներ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական […]

Տավուշեցիները զայրացած են. պատրաստ են ադրբեջանցու գլուխը ջարդել

Տավուշի սահմանագիծը հանգիստ է: Միայն հատ ու կենտ կրակոցներ են: «Մենք կազմ ու պատրաստ սպասում ենք ու պատրաստ ենք պաշտպանել մեր հողը»,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց սահմանապահ Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: «Մի անգամ շպրտել  ենք դրանց: Այս անգամ մեր թափին արդեն չեն դիմանա: Մենք պատրաստ ենք դրանց գլուխը ջարդելու»,-ընդգծեց գյուղապետը: Համայնքի ղեկավարի խոսքով այս […]

Թուրքիան ջանում է Ադրբեջանի միջոցով կրակի միջից տաք շագանակներ հանել

Որաշ մասնագետներ պնդում են,  որ սահմանային այս գերլարված իրավիճակը հրահրել է Թուրքիան: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Դեռևս ղարաբաղյան պատերազմի սկսվելուց ի վեր՝ Թուրքիան սատարել է Ադրբեջանին: Թուրքիայի խորհրդարանում այսօր էլ կան Ադրբեջանի համար  կռված զինվորներ: Տարածաշրջանում իրավիճակը լարված է: Թուրքիայի ռազմավարական դիրքերը Մերձավոր Արևելքում թուլացել են: Ու զարմանալի չի […]

Հրահրողը Թուրքա՞ն է եղել. նոր պարզաբանումներ սահմանային լարվածության վերաբերյալ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, անդրադառնալով  սահմանային գերլարված իրավիճակին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Երկու տարի է, ես ասում եմ՝ սա պատերազմ է, յուրատեսակ պատերազմ: Այն հոգեմաշ է ու ռեսուրսներ ոչնչացնող: Այս երկու տարվա ընթացքում ես չեմ ասել ‹‹շփման գիծ››, ասել եմ ‹‹խրամատ›› ու ‹‹ռազմաճակատ››, ասել եմ՝ սա պատերազմ է: Իսկ այդ դեպքերը պատերազմի շարունակական քայլն է, պատերազմի […]

Գեներալ Մանվելը կգնա առաջնագիծ

Henaran.am-ի տեղեկություններով  ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով այս պահին 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվում են ԵԿՄ վարչությունում: Մանվել Գրիգորյանը բոլորին հրավիրել է խորհրդակցության, որ անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ: «ԵԿՄ-ն պատրաստ է լինել առաջնագծում, բայց այս պահին կարող ենք ասել, որ գեներալ Մանվել Գրիգորյանը բոլոր քայլերը համաձայնեցնում է ԼՂՀ […]

Երեխաները բազմաբեկորային վնասվածք են ստացել. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք. Որ ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է: Նրանց տեղափոխել են Մարտունու բժշկական կենտորն: Հիվանդանոցից տեղեկացրեցին, որ վիրավորներից մեկը Գևորգ Գրիգորյանը՝ զոհված Վաղինակի եղբայրն է, իսկ մյուսը Վարդան Անդրեասյանն է` 11 տարեկան: «Երեխաներից մեկին` Գևորգին […]

‹‹Հակառակորդը բազմաթիվ կորուստներ ունի, կորցրել է մեծաքանակ զինտեխնիկա և ուղղաթիռ››

  ‹‹Իրավիճակը վերահսկելի է: Անհանգստանալու ու խուճապի մատնվելու հիմք չկա: Ճիշտ է՝ հակառակորդը կիրառել է տարբեր տիպի զինտեխնիկա և, դժբախտաբար, փոքր երեխա է զոհվել: Այդ հայ մանկան մահն իսկապես անդառնալի կորուստ է: Ողջ Արցախն ու հայությունը սգում է››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ  Բաբայանը: Նա շեշտեց, որ հակառակորդը ստացել է […]

Ալիևին տռաս կհանենք. ազատամարտիկները ճանապարհին են

«Հենց հիմա բայեվոյ հագնված եմ, շուտով փոխադրամիջոցի հարցը կլուծենք, որ շուտ հասնենք տղերքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո): «Սիրտս նոր է վիրահատվել, բայց կպայթեմ եթե չգնամ: Աստված ուժ կտա ու մեր սահմանը ոչ մեկ չի խոցի: Գնում ենք ու շատ ենք` մեր տղերքին թիկունք: Թող իրանք վախենան:Ալիևին […]

12-ամյա մի երեխա սպանվել է, երկու երեխա էլ վիրավոր են. ԼՂՀ ՊԲ

Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի